Արտաքին 3 տարի առաջ - 13:12 19-12-2022

Վրաստանը կանգնած է Ռուսաստանից զանգվածային միգրացիայի մարտահրավերի առաջ. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կանգնած է Ռուսաստանից զանգվածային միգրացիայի մարտահրավերի առաջ, և հյուրընկալությունը չպետք է հիմարության վերածվի։ Ինչպես տեղեկացնում է վրացական «Новости-Грузия» լրատվական գործակալությունը, Զուրաբիշվիլին այս մասին ասել է տարեմուտի կապակցությամբ Վրաստանի դիվանագիտական ​​կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպված ընդունելության ժամանակ:

«Սա մարտահրավեր է, որն ինչ-որ կերպ հնարավորություն է, քանի որ ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է նշանակում վրացական հանդուրժողականությունն և հյուրընկալությունն, բայց հյուրընկալությունը չպետք է հիմարություն լինի», - ասել է Զուրաբիշվիլին։

Վրաստանի նախագահը շեշտել է, որ սահմանը բաց պահելը ընդունելի է՝ հատկապես վրացական ծագում ունեցող ռուսաստանցիների համար, բայց միևնույն ժամանակ պետք է լինեն համապատասխան կանոնակարգեր՝ ապագայում անցանկալի մտադրություններից խուսափելու համար»։

Զուրաբիշվիլին հայտնել է, որ օկուպացիայի խնդիրը Վրաստանի համար սուր է, և Ռուսաստանը մշտապես փորձում է իր կամքը պարտադրել իր հարեւաններին։ Նրա խոսքով՝ երբ խոսքը գնում է Ռուսաստանի հետ բանակցությունների մասին, «պետք է հստակ սահմանվի, որ օկուպացիան այլևս անընդունելի է եվրոպական մայրցամաքում»։

«Իհարկե, կգա բանակցությունների ժամանակը, և այժմ դա միայն ուկրաինացի ժողովրդի ձեռքում է»,- ասել է Զուրաբիշվիլին։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի