Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:37 16-12-2022

Պարեկները ցանկացել են զննություն կատարել BMW X5-ում, սակայն այնտեղ գտնվող անձինք փորձել են ճողոպրել․ shamshyan.com

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ, նույն վաշտի պարեկներ Էդիկ Առաքելյանի և Սոս Սերոբյանի մասնակցությամբ Աջափնյակ վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «15 կվարտալի կալցևոյում», Չաուշի արձանի մոտ, ստուգման նպատակով կանգնեցրել են BMW X5 մակնիշի ավտոմեքենա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները ստուգել են վարորդի անձը, ու քանի որ պարեկային ծառայության Երևանի գնդում ունեցել են օպերատիվ տեղեկություններ, որ նշված ավտոմեքենայի մեջ հնարավոր է՝ թմրամիջոցներ լինեն, հայտնել են, որ ավտոմեքենան պետք է զննության ենթարկվի։

Այդ մասին լսելով՝ ավտոմեքենայի մեջ եղած 3 անձանցից մեկը դիմել է փախուստի, իսկ ձեռքին եղած ցելոֆանը շպրտել է։

Երկու անձինք փորձել են նույնպես դիմել փախուստի, սակայն պարեկներ Ավետիք Դալլաքյանն ու Գոռ Հայրապետյանը կարողացել են նրանց երկուսին հենց դեպքի վայրում բռնել, իսկ մյուսին հետապնդել ու բավականին տարածություն անցնելուց հետո հաջողվել է նրան նույնպես բռնել։

Նշված անձինք տեղափոխվել են ոստիկանության Մաշտոցի բաժին։

Դեպքի վայրում հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 3 տարաներով լցված կասկածելի զանգված, կոտրված կաթուցիչ, պլաստմասե փոքրիկ աման, որի մեջ նույնպես կար կասկածելի թմրամիջոց։

Ահազանգով դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։

Պարեկներն ու ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Պարեկային ծառայությունը, ոստիկանությունն ու ու քննչական բաժինը պարզում են BMW X5-ի սեփականատիրոջ, վարորդի և ոստիկանության Մաշտոցի բաժին տեղափոխված անձանց ինքնությունը։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց