Ներքին 8 ամիս առաջ - 16:37 19-02-2026

Գագիկ Ծառուկյանի տունը չեն խուզարկել․ նրա հողամասում միայն զննություն է կատարվել

Հրապարակում է տարածվել այսօր՝ փետրվարի 19-ին, թե իրավապահները ներխուժել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և այնտեղ խուզարկություն իրականացնրել։ Հրապարակման մեջ նաև նշվում էր, որ սա Նիկոլ Փաշինյանի օրոք Ծառուկյանի տան երրորդ խուզարկությունն է։

Տեղեկությունը ճշտելու նպատակով Oragir.News-ը կապ հաստատեց Ծառուկյանի փաստաբան Էմիլ Խաչատրյանի հետ։

Մեր հարցին՝ ի՞նչ իրավական հիմքեր են ներկայացվել և իսկապե՞ս խուզարկություն է իրականացվում, Խաչատրյանը պատասխանեց․ «Նախ արձանագրենք, որ այնտեղ խուզարկություն տեղի չի ունենում։ Տեղի է ունենում զննություն։ Դրանք տրամագծորեն տարբեր գործողություններ են»։

Փաստաբանն ընդգծեց՝ խոսքը 2020 թվականին հարուցված քրեական վարույթի մասին է, որը վերաբերում է Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց։ Նրա պնդմամբ՝ այդ գործը որևէ առնչություն չունի անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ։

«Այդ վարույթի շրջանակում պետք է զննվեին մի շարք հողատարածքներ, այդ թվում նաև պարոն Ծառուկյանին պատկանող հողատարածքը։ Շատ կարևոր է նշել, որ զննությունը չի իրականացվել բնակելի տանը։ Խոսքը հողատարածքի մասին է, որտեղ կան նաև այլ շինություններ»,– նշեց փաստաբանը։

Խաչատրյանի փոխանցմամբ՝ զննությունն արդեն ավարտվել է։ Փորձագետները չափագրումներ և լուսանկարահանում են իրականացրել, որ հնարավոր լինի հետագայում փորձագիտական եզրակացություն կազմել։

Հարցին՝ արդյոք այս գործընթացը որևէ կապ ունի՞ Ծառուկյանի քաղաքական ակտիվության կամ հնարավոր ընտրական գործընթացների հետ, փաստաբանը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ոչ։ Գործը հարուցված է եղել դեռևս 2020 թվականին, և տարբեր հողատարածքներ են զննվել։ Այս պահին որևէ տրամաբանական կապ չեմ կարող տեսնել քաղաքական գործընթացների հետ»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա