Մամուլ 1 տարի առաջ - 08:10 28-03-2025

Ինչու են խուզարկել Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կաշառքի գործով իրավապահները երեկ առավոտյան խուզարկել են Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանի տունը, ապա՝ համայնքապետարանի մի քանի աշխատակիցների եւ փոխքաղաքապետ Կարեն Խաչատրյանի տները։ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին մանրամասներ հաղորդել, հայտնեցին միայն․ «Քրեական վարույթը կաշառք տալուն եւ ստանալուն է վերաբերում, քննչական գործողությունները կատարվել են հակակոռուպցիոնում, կան կալանավորված անձինք, որոնք համայնքապետարանի աշխատակիցներ են»։

Իշխանափոխությունից հետո ՔՊ-ի շարքերը համալրած Ահարոն Խաչատրյանը մարզի հեղինակությունների կամակատարն էր դարձել, բանն այն է, որ փեսան՝ դստեր ամուսինը, քրեական հեղինակություններ Բանդուրյան եղբայրների տղաներից է՝ Մինասյան Ռոմիկը։ Անգամ լուրեր կան, որ այս շղթան կապ ունի Էջմիածնում տեղի ունեցած սպանության հետ։ Մեզ ասացին, որ այդ մասին նաեւ իշխանությունն է տեղյակ, ուղղակի Բանդուրյաններն ընդդիմություն չեն, որ թեւերը ոլորեն եւ հեշտուհանգիստ բանտ տանեն: Հակառակը` ամռանը Սեւանում կատարված սպանությանը մասնակցած Լեւոն Բանդուրյանին վերջերս դատարանը կալանքից ազատեց` տնային կալանք սահմանելով:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում