Ներքին 3 տարի առաջ - 21:01 16-12-2022

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի նոր հարվածն ավելի ուժեղ կլինի․ փորձագետ

«Ֆակտոր թիվի»-ի հյուրը ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն է։ Փորձագետը խոսել է Ադրբեջանի գործողությունների, Լաչինի միջանցքի փակման մասին։

«Այս պարագայում մենք արդեն Ադրբեջանի գործելաոճին հակազդելու առումով խնդիր ենք ունենալու, որովհետև ի սկզբանե, երբ Ադրբեջանը գործարկում է կոշտ ուժ, դա նորից հանդիսանում է իրենց հիբրիդային պատերազմի բաղկացուցիչը։ Ադրբեջանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ․ դա նշանակում է, որ հարվածը միշտ տալիս է այն ուղղությամբ, որից չես սպասում և այդ հարվածները միաժամանակ են տեղի ունենում, օրինակ՝ եթե փորձում ես ռազմական ուժին դիմակայել, այսպես կոչված՝ էկոլոգիական ոլորտն է բաց մնում, փորձում ես էկոլոգիական ոլորտին դիմակայել, իրավականն է բաց մնում, այսինքն՝ ուժերի աղճատում է տեղի ունենում»։

Փորձագետը նշեց, որ ՀՀ-ն պետք է շատ արագ գործի, քանի որ Ադրբեջանի նոր հարվածն Արցախի ուղղությամբ ավելի ուժեղ կլինի։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի մեկնարկային կետը իրականությունից չի բխում, և բացթողումներ տալու հնարավորությունը մեծ է լինելու, սակայն Ադրբեջանի վարած հիբրիդային պատերազմը մի քանի ուղղություններով նրան հնարավորություն է տալիս շտկել իր սխալները։

Փորձագետը ասաց, որ եթե հակամարտությունը չի լուծվել, Արցախի ժողովրդի անվտանգության հարցերը չեն ամրագրվել և ընդերքի հարցը բարձրաձայնել հիմա նման գործելաոճով նշանակում է, որ Ադրբեջանը ինքնիրեն հակասում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով