Արտաքին 3 տարի առաջ - 18:48 16-12-2022

Բեռլինում հսկայական ակվարիում է պայթել

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում այսօր առավոտյան հսկայական ակվարիում է պայթել, ինչի հետևանքով շուրջ միլիոն լիտր ջուր լցվել է հյուրանոցի տարածք և դուրս եկել փողոց։ Ինչպես տեղեկացնում է «Euronews»-ը, այս մասին հայտնում է Գերմանիայի ոստիկանությունը։

Հաղորդվում է, որ պայթյունի հետևանքով շենքի տարածքից դուրս են նետվել ապակիներ և այլ բեկորներ։ Գերմանական ոստիկանության փոխանցմամբ՝ դեպքի հետևանքով երկու մարդ ապակու բեկոներից է վիրավորվել, բացի այդ պայթյունն անհավանական ծովային վնաս է պատճառել։

Նշվում է, որ 25 մետր բարձրությամբ ակտվարիումի պայթյունի հետևանքով այտնեղ գտնվող բոլոր 1500 ձկները սատկել են։

«Ինչպես մեզ հայտնի է մինչ օրս, ոչ մի հյուր չի տուժել, և իշխանությունների հետ միասին մենք պարզում ենք միջադեպի պատճառները: Մենք անմիջապես փակել ենք հյուրանոցը և տեղափոխում ենք հյուրերին»,- «Euronews»-ին հայտնել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը:

Ինչպես նշում է «Sea Life Berlin» պարբերականն ակվարիումն աշխարհի ամենամեծ, գլանաձև, ակվարիումն է։ Կայքի տվյալներով՝ արևադարձային ակվարիումի մեջ գտնվում էին մոտ 1500 ձուկ՝ ավելի քան 100 տեսակներից։

Ենթարկվում էր, որ ակվարիումի պայթյունը տեղի է ունեցել եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով։


Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի