Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 13:37 16-12-2022

Հայերը մեր քաղաքացիներն են, ոնց կուզենք, այնպես էլ կվարվենք իրենց հետ. ի՞նչ է գրում ադրբեջանական մամուլը

Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը մի քանի օր է՝ փակ է, իսկ լարված իրավիճակը շարունակվում է։ Հասկանալու համար, թե դրան զուգահեռ ի՞նչ է գրում ադրբեջանական մամուլը՝ Oragir.news-ը զրուցել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ՝ հարցնելով, թե ի՞նչ է գրում ադրբեջանական մամուլը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պատասխանեց.

«Ադրբեջանական պաշտոնական ալիքները չեն համարում, որ իրենք ինչ-որ վատ բան են արել։ Հակառակը՝ նրանք պնդում են, որ իրենց բոլոր քայլերը ճշգրիտ են ու օրենքի սահմաններում, օրենքին համապատասխան։ Բացի դրանից, նրանք համարում են, որ ոչ թե ադրբեջանցիներն են փակել ճանապարհը, այլ՝ ռուս խաղաղապահներն են փակել, որովհետև խաղաղաղպահները երկու կողմից են բլոկավորել։

Նրանք պահանջում են, որ Արցախն ու արցախցիները ենթարկվեն Ադրբեջանի օրենքներին, քանի որ դա, չակերտավոր ասած, Ադրբեջանի տարածք է, իսկ հայերն Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ամբողջ աշխարհին հենց այդ մեսիջն էլ ուղարկել են, որ չխառնվեն, դա մեր ներքին գործն է, ոնց որ մենք մեր քաղաքացիների հետ վարվում ենք, և ոնց ենք մենք հոգում մեր քաղաքացիների կարիքները»։

Ադիբեկյանի խոսքով, դա ընկալվում է որպես դաստիարակչական մեթոդ, բացի դրանից՝ քանի որ գազը Հայաստանից է գալիս, ադրբեջանցիները պնդում են, որ եթե Արցախը գազ է ուզում, ապա Ադրբեջանը գազը պատրաստ է մատակարարել.

«Ամենակարևորն այն է, որ նրանք թույլ չեն տա, որ տարածքում գտնվող հանքերը՝ խոսքը Դրմբոնի և Կաշենի մասին է, արտահանեն Ադրբեջանի ժողովրդին պատկանող հարստությունները։ Երեկ պարզ դարձավ, որ այդ հանքերն Ադրբեջանը դեռ ամռանը, վաճառել է ինչ-որ բրիտանական ինկերության։ Այսինքն՝ նրանք պետք է հանքերից հայերին վռնդեն, որ գնորդը կարողանա ոսկին ու պղինձն արտահանի»։

Ադիբեկյանի խոսքով, Ադրբեջանն ամբողջ աշխարհին այդ դիրքորոշումն է ի ցույց տալիս, թե դա իրենց տարածքն է, ինչ ուզում՝ անում են, հայերն ով ուզում է թող մնա, ով չի ուզում՝ թող հեռանան։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
13:58 Գագիկ Ղազինյանը հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԵՊՀ-ի