Մամուլ 3 տարի առաջ - 09:03 15-12-2022

ՀՀ ոստիկանությանը խաբել են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ ոստիկանությանը խաբել են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատը այս տարվա օգոստոսի 15-ից մինչեւ հոկտեմբերի 28-ը հաշվեքննություն է իրականացրել ՀՀ ոստիկանությունում եւ հայտնաբերել մի շարք անհամապատասխանություններ: Այսպես, ՀՀ ոստիկանության կարիքների համար նախորդ տարվա դեկտեմբերին Լոռու եւ Շիրակի մարզերի հերթապահ պարեկային մեքենաների համար համացանցային ձեռքբերման նպատակով էլեկտրոնային աճուրդի միջոցով կազմակերպվել է գնման ընթացակարգ: Հաղթող ճանաչվել է «ՍՕՍ սիսթեմս» ընկերությունը, որի հետ էլ պայմանագիր է կնքվել այս տարվա հունվարի 26-ին:

Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 145 մլն 320 հազար դրամ: Հետո պարզվել է, որ այս ընկերությունը մատուցել է թերի ծառայություն: Բացի այս, մրցույթի հրավերի տեխնիկական բնութագրով սահմանվել է հստակ պահանջ, ըստ որի՝ տեսախցիկները պետք է ունենան մեքենաների պետհամարանիշների ճանաչման ֆունկցիա 300կմ/ժ արագությամբ շարժվելիս: Ավելին՝ մատակարարը ՀՀ ոստիկանություն ներկայացրել է ցպահանջ գրություն, ըստ որի՝ ABETECHS GmbH ընկերության գործադիր տնօրենը հավաստում է, որ տեսախցիկները կարող են տարբերակել եւ ճանաչել պետհամարանիշները մինչեւ 400 կմ/ժ արագությամբ շարժվելիս:

Պատասխանատու ստորաբաժանումը, առանց փորձաքննության կամ ստուգաչափման, հիմք ընդունելով գրությունը, տվել է դրական եզրակացություն, որ մատակարարված ապրանքը համապատասխանում է պայմանագրի տեխնիկական բնութագրի պահանջներին, բայց հետո ոստիկանության եւ Շիրակի մարզի պարեկային ծառայության աշխատակիցների կողմից նախնական փորձարկվել է տեսախցիկների՝ պետհամարանիշների ճանաչման ֆունկցիան արագության ընթացքում, ու արձանագրվել է, որ դրանց առավելագույն արագությունը, որի ժամանակ կարող էին ճանաչել մեքենայի պետհամարանիշները, 220-230կմ/ժ է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս թեմայի հետ կապված ոստիկանության ներսում ծառայողական քննություն է իրականացվել: Ոստիկանության պետի հանձնարարությամբ դրա արդյունքում կազմված փաստաթղթերը այս տարվա օգոստոսի 22-ին ուղարկվել են ՀՀ դատախազություն, որի հիմքով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում օգոստոսի 27-ին նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան