Ներքին 3 տարի առաջ - 17:41 14-12-2022

Արցախցին ամուր է, ոչ մի տեղ գնալ չի պատրաստվում․ Ռոման Բալայան

Oragir.News-ի զրուցակիցն Արցախից Ռոման Բալայանն է․ նա համաձայնեց պատասխանել մեր հարցերին և ներկայացնելով իրավիճակն Արցախում՝ ընդգծեց, որ բոլորովին խուճապ չկա։ «Թեպետ փակ է միակ մայրուղին, սակայն ժողովուրդը ոչ ընկճված է, ոչ՝ տագնապած։ Մեծից փոքր բոլորը գիտակցում են, որ պահը օրհասական է, և պատրաստ են պահել մեր հողը։ Միանշանակ է, որ Արցախը Հայաստան է, և ոչ ոք այստեղից ոչ մի տեղ չի գնալ չի պատրաստվում։ Մարդիկ պատրաստ են մինչև վերջ մնալ Արցախում և պայքարել Արցախի համար։

Ես ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել Հայաստանի մեր հայրենակիցներին, որ այս օրերին, թեպետ չեն կարող գալ այստեղ, սակայն փորձում են օգնել որևէ կերպ։ Առանձնահատուկ շնորհակալ եմ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որ հյուրընկալել են մեր 1100 հայրենակիցներին և աջակցում են ամեն կերպ»,- նշեց Բալայանը։

Հարցին, թե արդյոք քննարկվու՞մ է ռազմական ուժով խնդիրը լուծելու տարբերակը և առհասարակ՝ ինչ մտահոգություններ կան՝ Բալայանն ընդգծեց․ «Կարևորագույնն այն է, որ արցախցին ամուր կառչած է իր հողին․ չորս կողմից շրջապատված թշնամիներով, գիտակցելով դրության ողջ ծանրությունը, սակայն Մարտակերտից մինչև Ասկերան ու Մարտունի, ամուր է, պատրաստ կանգնել իր պաշտպանության համար»։

Նա ընդգծեց, որ ադրբեջանցիներն արդեն իսկ զգացել են՝ ինչ սխալ են արել՝ փակելով մայրուղին․ «Նրանց մտքով էլ չէր անցնի, որ արցախցիները կդրսևորեն այսպիսի միասնականություն։ Նրանց զարմանքը դրսևորվեց նաև օրեր առաջ, երբ հանքի մուտքի մոտ նրանց ճանապարհը փակեցին միասնական ուժերով, և նրանք համոզվեցին, որ չեն կարող իրենց օրակարգը թելադրել մեզ, իրենց սադրանքներին մերոնք սադրանքներով չպատասխանեցին»,- նշեց նա՝ կրկին ընդգծելով, որ արցախցին ամուր է և պատրաստ տարբեր զարգացումների։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների կողմից փակվել է Երևան-Ստեփանակերտ մայրուղին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «բնապահպան-ակտիվիստները» ենթադրում են, որ «ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում»՝ Արցախում հանքավայրերը շահագործվում են օրենքի խախտումներով, և իրենք պիտի վերահսկեն այդ գործունեությունը։ Ադրբեջանցիները հանդիպում են պահանջում Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Հավելենք նաև, որ մոտ երեսուն ժամ առաջ էլ դադարեցվել է Արցախի գազամատակարարումը։

Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
13:46 Ռուսաստանից գրեթե բենզին չենք ներկրում․ ՄՊՀ նախագահ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել