Մամուլ 3 տարի առաջ - 08:36 14-12-2022

Փաշինյանին հայհոյողը դարձավ ռեկտորի պաշտոնակատար․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտորի ԺՊ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանը, ով միշտ քննադատել է, որոշ շրջանակներում՝ նույնիսկ հայհոյել Նիկոլ Փաշինյանին։

Չնայած ՔՊ-ն դեմ էր նրա նշանակմանը, մեր աղբյուրները փաստում են, որ ԱԺ սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը 42 էջանոց նամակ է գրել վարչապետին՝ նշելով, թե ինչու չի կարող Պետրոսյանը նշանակվել, սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ջանքերով Դումանյանը հասցրեց ստորագրել նրա որոշումը, ու երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հենց Դանիելյանն էլ Պետրոսյանին ներկայացրել է կոլեկտիվին։

Լավատեղյակները զարմացած են Դավիթ Դանիելյանի այս պահվածքից, քանի որ գիտեն, թե ինչ անձնուրաց սիրով է նա սիրում վարչապետին, մի առիթով անգամ ասել է, թե կկրծի այն մարդու կոկորդը, ով Փաշինյանի հասցեին թթու խոսք կասի։
Իսկ ռեկտորի ԺՊ-ն անցած տարվա հունվարին վերջինիս հրաժարականն էր պահանջում եւ դիֆերամբներ ձոնում ՀՓՇ-ի վարչապետացու Վազգեն Մանուկյանի հասցեին․ «Կասկածից վեր է, որ ներկա բարդագույն ժամանակաշրջանում հենց Վազգեն Մանուկյանի նման փորձառու ղեկավարը կարող է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը եւ անել հնարավոր առավելագույնը՝ ինչ-որ չափով շտկելու այն ծանր հետեւանքները, որ ստեղծվել են մեր պետության եւ ազգի համար՝ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության հետեւանքով»:

Պետրոսյանը ծնվել է 1959 թ., 63 տարեկան է ու պաշտոնավարման համար քիչ ժամանակ ունի։ Մանավանդ, եթե բուհերի օպտիմալացման արդյունքում միացվեն Գորիսի պետական համալսարանն ու ճարտարագիտականի Կապանի մասնաճյուղը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան