Ներքին 3 տարի առաջ - 17:06 13-12-2022

Լաչինի միջանցքի փակումն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, անձամբ՝ նախագահի ուղղորդմամբ. Արցախի ՄԻՊ

Մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը հստակ ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվեն կենսաապահովման համար անհրաժեշտ պայմաններն, այնինչ մենք տեսնում ենք, որ արդեն 24 ժամից ավելի խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Պետք է անդրադառնանք, թե հումանիտար ինչ հետևանքներ կարող է ունենալ և ինչ հետևանքներ է արդեն ունենում ադրբեջանական այս հանցավոր գործողությունը.

Նախ և առաջ, արդեն 24 ժամից ավելի դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների (բենզինի և դիզվառելիք), դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումն Արցախի ամբողջ տարածքում: Այս ամենն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ և նրա հրահանգներով, որովհետև այն թեզերը, որ շրջանառվում են՝ իբր բնապահպանական հարցեր և այլն՝ ամբողջությամբ կեղծ են: Կա տեղեկատվություն, որ այդ ճանապարհը փակողները հիմնականում ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում՝ նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,- նշեց ՄԻՊ-ը:

Գեղամ Ստեփանյանը ևս մեկ անգամ հրավիրեց միջազգային դերակատարների, միջազգային իրավապաշտպան և միջկառավարական կազմակերպությունների ուշադրությունը շատ կարևոր մի հանգամանքի վրա՝ փաստացի այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ:

«Այստեղից պետք է հատուկ ընդգրկենք նաև այն հանգամանքը, որ Արցախն օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ կետի հետ»,- ընդգծեց բանախոսը:

Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ահազանգներ է ստանում, որ բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները մի քանի օրվա են, ու այսկերպ շարունակվելու դեպքում այս հարցում կանգնելու են շատ լուրջ խնդրի առաջ: Նույնը վերաբերում է սննդամթերքի ու էներգակիրների մատակարարումներին:

Այս պահի դրությամբ, ձմեռվա այս ցուրտ պայմաններում 1100 մարդ մնացել է ճանապարհներին, այդ թվում ՝ 270 երեխա, ովքեր զրկվել են իրենց ընտանիքներին միանալու իրավունքից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց
«Սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման, ցեղասպանական քաղաքականության հերթական բաղադրիչն է: Այն իրականացվում է հետևողականորեն և համակարգված կերպով: Սրանք բացառիկ դեպքեր չեն, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաստատված հրադադարի դիտավորյալ խախտումներ և ձեռքբերված պայմանավորվածությունների դիտավորյալ խաթարումներ»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Երևան է ժամանել օրեր առաջ՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չի կարողանում Արցախ վերադառնալ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան