Մամուլ 3 տարի առաջ - 08:40 13-12-2022

Հայաստանի տնտեսական աճը պետք է լինի 25-26 տոկոս. Փաստ


«Փաստ» օրաթերթը գրում է․

«Գնաճը միջինը 10 տոկոս է, բայց առաջնահերթ ապրանքների մասով աճը շատ ավելի բարձր է, և ամենևին տասը տոկոս չէ: Այս կարծիքին է Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: «Խոսքը հացի, հացամթերքի, կարագի ու առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասին է, որոնց գնաճից մարդիկ էականորեն տուժում են:

Հիվանդանոցներում շատ մեծ քանակով հիվանդների առկայությունը ցուցիչն է նրա, որ մենք նաև առողջապահական խնդիրներ ունենք: Պատճառներից մեկն աղքատությունն է, ինչը թույլ չի տալիս մարդկանց նորմալ սնվել, բուժվել և առողջ լինել»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Մակարյանը՝ հավելելով, որ գնաճի հետևանքով աղքատությունը մեզ մոտ աճելու միտումներ ունի:

Ինչ վերաբերում է տնտեսական աճին, ապա մեր զրուցակիցը կարծում է, որ մյուս տարի Հայաստանը կարող է հասնել նախատեսված 7 տոկոս տնտեսական աճին, ավելին՝ անցնել այդ ցուցանիշից: «Բայց Հայաստանի տնտեսական աճը պետք է լինի 25-26 տոկոս, արձանագրված 14 տոկոսը, առավել ևս 7 տոկոսը քիչ է մեզ համար»,- նշեց նա» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա