Մամուլ 3 տարի առաջ - 08:30 13-12-2022

«Բաց նյարդ» և անվտանգային խնդիր. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է․

«Վերջին շրջանում ռուսաստանյան լրատվամիջոցներում գնալով ավելի ու ավելի հաճախակի են անդրադարձներ կատարվում հետխորհրդային երկրներում, մասնավորաբար Հայաստանում ներքին ուժերի կողմից հակառուսականության ալիքների ինտենսիվացման ու արևմտյան ազդեցության ակտիվության դրսևորումներին: Փորձագետների համոզմամբ, այս հանգամանքն ինքնին ցույց է տալիս, որ գործ ունենք «բաց նյարդի» հետ, քանի որ Ռուսաստանում վերոնշյալ ակտիվացումներն առաջին հերթին կապում են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Առավել ևս, որ հակառուսական ակցիաների ժամանակ ծածանվում է նաև Ուկրաինայի դրոշը:

Ռուսական լրատվամիջոցները հատուկ շեշտում են այն հանգամանքը, որ արևմտյան ֆինանսավորում ունեցող ՀԿ-ներն ու քաղաքական ուժերը ահռելի փողեր են ստանում Արևմուտքից: Ի մասնավորի, վերջերս լրատվամիջոցներում նշվեց, որ նման ֆինանսավորում ունեցող հիմնական 40 ՀԿներից 15-ին (ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 33 միլիոն դոլար) տարեկան ներարկվում է 1-2 միլիոն դոլար, մյուսները ստանում են 200 հազարից մինչև 1 միլիոն դոլար: Մյուս կողմից՝ հատուկ ուշադրություն է դարձվում այն խնդրին, որ նշյալ ուժերի ներկայացուցիչները կանգնած են Փաշինյանի կողքին, ավելին՝ նրանցից ոմանք ներգրավված են վարչապետին կից ստեղծված իբր արտախորհրդարանական քաղաքական ուժերին ներկայացնող ինչ-որ մարմնի կազմում:

Այս ամենը անհանգստության առիթ է դարձել ոչ միայն Ռուսաստանում, այլև հենց Հայաստանում:Ինչպես մեզ հետ զրույցում նշում էին հայաստանցի մի քանի քաղաքագետներ, ներկայում գործ ունենք աշխարհաքաղաքական շահերի բախման հետ, որտեղ, ուզենք թե չուզենք, Հայաստանի ու Ռուսաստանի շահերը կենսական կարևորության հարցերում համընկնում են, և վերոնշյալ դրսևորումները, առավել ևս, երբ Հայաստանի իշխանությունների «դաբրոն» ունեն, ստանում են վտանգավոր բնույթ և ունեն անվտանգային լուրջ բաղադրիչ»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան