Արտաքին 3 տարի առաջ - 13:34 12-12-2022

Ադրբեջանական կողմի մեկնաբանությունը՝ Լաչինի միջանցքը հերթական անգամ փակելու վերաբերյալ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,այսօր ադրբեջանական կողմը հերթական անգամ փակել է Հայաստանն Արցախին կապող միակ` Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը` օկուպացված Շուշի քաղաքն հարակից հատվածում։

Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնում են,որ ադրբեջանցի ակտիվիստներն ու բնապահպանները բողոքի ակցիա են իրականացնում Շուշիի ճանապարհի մի հատվածում,որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ։ Վերջիններս պահանջում են դադարեցնել այսպես կոչված Ղարաբաղի տնտեսական շրջանում իրականացվող «էկոլոգիական ահաբեկչությունը»։

Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ ` դեկտեմբերի 3-ին և 7-ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ տեղի ունեցած քննարկումներից հետո Ադրբեջանի էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարությունների, էկոնոմիկայի նախարարությանն առընթեր գույքային հարցերով պետական ծառայության և AzerGold ընկերության մասնագետները պետք է մոնիթորինգ անցկացնեին Մարտակերտի շրջանի հանքերի տարածքում:

Բաքուն հայտնում է նաև, որ խաղաղապահների այսպես կոչված անգործության պատճառով դիտարկումը չի կայացել։

Հիշեցնենք, որ Արցախի բնակիչները ադրբեջանցիներին թույլ չէին տվել մուտք գործել հանքերի տարածք։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան