Ո՞վ է սպանել գերեվարված հայ զինծառայողներին, և ինչպե՞ս դա կազդի հայ-ադրբեջանական բանակցությունների վրա
copy image url

Ո՞վ է սպանել գերեվարված հայ զինծառայողներին, և ինչպե՞ս դա կազդի հայ-ադրբեջանական բանակցությունների վրա

Արտաքին 2 տարի առաջ - 16:30 10-12-2022
Հայկական կողմը պաշտոնապես հայտնել է, որ այս տարվա սեպեմբերի 13-15-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական սահմանային բախումների ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները գնդակահարել են 8 հայ զինծառայողների, ովքեր զինված չեն եղել։

Թեմայի առնչությամբ հետաքննություն են իրականացրել «BBC»-ի լրագրողները, «Bellingcat» հետաքննական խումբը և «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան խումբը։ Հետքննությունը փորձել է պարզել միջադեպի իսկությունը, և թե այն ինչպես կազդի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների վրա։

Բջջային հեռախոսի միջոցով նկարահանված 40 վայրկյան տևողությամբ հոլովակն արագորեն տարածվեց սոցիալական ցանցերում և թելեգրամ ալիքներում։ Հայաստանը մեղադրել է Ադրբեջանին՝ ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և արտադատական ​​սպանությունների մեջ։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը «BBC»-ին հայտնել է, որ այս գործով նյութեր է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ դեպքի առթիվ կատարվում է նախաքննություն, և եթե զինվորականների մեղքն ապացուցվի, ապա նրանք քրեական պատասխանատվության կենթարկվեն։

Տարածված տեսանյութում երևում է, որ առնվազն 15 զինծառայողներ շրջապատել են 8-9 անզեն մարդկանց խմբին, որոնց վրա եղել են հայկական բանակում կիրառվող սաղավարտներ և քողարկող համազգեստ։ «BBC»-ն այս համազգեստը համեմատել է հայկական զինված ուժերի նոր համազգեստների և հայկական բանակի կողմից օգտագործվող սաղավարտների հայտնի լուսանկարների հետ։

Հաղորդվում է, որ հարձակվող զինվորների քողարկված համազգեստը համընկնում է ադրբեջանական բանակում օգտագործվող համազգեստի հետ, սակայն գծերից հնարավոր չէ որոշել թե կոնկրետն որն է եղել հարձակվող ստորաբաժանումը։

«Bellingcat»-ի հետաքննիչները եկել են նույն եզրակացության ՝ նրանք համազգեստի գույները համեմատել են «camopedia.org» կայքում տեղադրված նմուշների հետ, որը պարունակում է քողարկման տարբերակներ տարբեր երկրների համար:

Բացի այդ ադրբեջանամետ թելագրամ ալիքում, որը հրապարակել էր նշված տեսանյութը, հաղորդվել է, որ դրանում նկարահանված զինծառայողները Ադրբեջանի ԶՈւ հատուկ ջոկատայիններից են։

«BBC»-ի, «HRW«-ի և «Bellingcat»-ի հետաքննողները նույնպես հաստատել են, տեսանյութի ընթացքում Vurma (Մի կրակեք-խմբ) բղավում է մի մարդ, ում մայրենի լեզուն ադրբեջաներենն է։

Հայտնի չէ, թե ինչ ճակատագիր են ունեցել տեսանյութի հայ զինծառայողները, սակայն ինչպես նշում է «UC Berkeley»-ի պրոֆեսոր Ռոհինի Հաարը, նման հեռավորությունից ավտոմատ զենքերից կրակելու դեպքում ողջ մնալու հնարավորությունը շատ ցածր է։

Հետքննության հեղինակները ենթադրում են, որ տեսանյութը նկարահանվել է 2022 թվականի սեպտեմբերին՝ սահմանային բախումների ժամանակ։ Հայաստանի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի խոսքով՝ դեպքը կարող էր տեղի ունենալ սեպտեմբերի 13-ին կամ 14-ին։

«Bellingcat»-ի հետաքննողները տեսանյութի ամսաթիվը պարզելու համար կիրառել են ժամանակագրական տեղորոշման տեխնիկա, ներառյալ արբանյակային պատկերները և արևի դիրքը նկարահանման վայրի նկատմամբ։

Չնայած առկա տվյալները բավարար չեն դեպքի ամսաթիվը ճշգրիտ որոշելու համար, այնուամենայնիվ ըստ քննիչների՝ միջադեպը կարող էր տեղի ունենալ օգոստոսի կեսերից մինչև սեպտեմբերի 13-ի առավոտյան ժամը 6:00-6:30-ն ընկած ժամանակահատվածում: Բայց հաշվի առնելով, որ սեպտեմբերյան մարտերը հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունեցել սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը, ամենահավանական ժամանակը կարող է լինել սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան։

Նշվում է, որ համաձայն հայկական կողմի՝ միջադեպը տեղի է ունեցել հայկական տարածքում՝ Սևանա լճից հյուսիս՝ Իշխանասարի բարձունքում գտնվող նախկինում «Խովազ-1» անունով հայտնի մարտական ​​դիրքում։
Հայաստանի ԱԳՆ-ի կողմից տրամադրված կոորդինատներում նշվում է այն վայրը, որը մոտ մեկ կիլոմետր հեռու է այն կետից, որը որոշել են «BBC»-ի և «Bellingcat»-ի հետախուզողները, ինչպես նաև ֆրանսիական «Liberation» պարբերականը: Հետաքննողները չեն կարողացել հաստատել Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը և համապատասխանություն չեն գտել տեսանյութի ու Իշխանասարի բարձունքի լանդշաֆտի միջև։

Ըստ «BBC»-ի փորձագետների, եթե հաշվի առնենք կրակոցի անկյունը, ապա դա Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Լաչինի շրջանում երկու երկրների սահմանին գտնվող մի կետի մասին։ Այստեղ սահմանը չի սահմանազատվել ԽՍՀՄ փլուզումից ի վեր, քանի որ 1990-ականներից այս շրջանը գտնվում էր հայկական կողմի վերահսկողության տակ։

Մի շարք փորձագետներ, հիմնվելով անցյալի փորձի վրա, հույս չունեն, որ Ադրբեջանը կամք կդրսևորի սեփական զինծառայողների հանցագործությունները բացահայտելու համար։

«Երբ 2020 թվականի պատերազմում կողմերի միջև ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո հայտնվեցին հայ զինվորների խոշտանգումների տեսագրությունները, Ադրբեջանի դատախազները կրկին խոստացան գործել և ձերբակալեցին մի քանի կասկածյալների: Այնուամենայնիվ հարուցված գործերը փակվեցին, և ոչ ոք չդատապարտվեց: 2020 թվականին ձերբակալված զինվորականները 2022 թվականին պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով։ Հայաստանում նույնպես պատերազմական հանցագործությունների համար ոչ ոք չի դատապարտվել»,- Եվրասիայի մասին հոդվածում նշել են փորձագետներ Ջոշուա Կուչերան, Անի Մեջլումյանը և Ուլքեր Նաթիգիզին։

Հետաքննությունն անդրադառնում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Շուշիում նոյեմբերի 8-ին ունեցած ելույթին։ Ալիևն այս ելույթուն նշել էր, որ սեպտեմբերի 13-14-ի իրադարձությունները պետք է դաս լինեն Հայաստանի համար։ Սակայն նա ոչինչ չի ասել Բաքվի և Երևանի միջև վստահության վերականգնման հնարավոր քայլերի մասին։

Արցախյան հակամարտության մասին գրքի հեղինակ Թոմաս դե Վաալը Ալիևի ելույթի մասին հետևյալն է ասել. «Նախագահ Ալիևի ելույթը Շուշիում, որտեղ նա Հայաստանին անվանում է «թշնամի» և խոսում սեպտեմբերին «տրված դասի» մասին, ճնշող զգացողություն է առաջացնում»։

Նա նաև հիշեցրել է, որ նախորդ երկու տարվա ընթացքում Բաքուն և Երևանը չկարողացան վերականգնել տրանսպորտային հաղորդակցությունը, ինչը նախատեսված էր 2020 թվականի եռակողմ հայտարարությամբ։
Հայ քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «BBC»-ի հետ զրույցում համոզմունք է հայտնել, որ հրադադարի խախտումները չեն փոխի բանակցային գործընթացի ներկայիս դինամիկան, սակայն լրջորեն կբարդացնեն Հայաստանի կառավարության խնդիրը՝ «վաճառել» խաղաղության պայմանագիրը հանրությանը։

Նրա խոսքով, Հայաստանում արմատացած ընկալում կա, որ երկրին անարդար խաղաղություն է պարտադրվում. «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները մեծապես ուժեղացնում են նման տրամադրությունները»,- ասում է նա։

Միևնույն ժամանակ հետաքննություն կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև անցումային արդարադատություն կիրառելու հնարավորությունը։ Հետաքննության հեղինակները թերահավատորեն են մոտենում, որ Հայաստանի և Ադրբեջանի արդարադատության համակարգերը կստանձնեն իրենց զինվորականների կատարած հանցագործությունների հետաքննության պատասխանատվությունը։
Նշվում է, որ չնայած ադրբեջանական հասարակության մեջ որոշակի քննադատություն եղավ բանտարկյալների հետ տեսանյութի հրապարակումից հետո, այն լայն քննարկման չարժանացավ։

Միջազգային ճգնաժամային խմբի ադրբեջանցի վերլուծաբան Զաուր Շիրիևը կարծում է, որ անցումային արդարադատության տարրերը խաղաղ բանակցություններում ներդնելու հսկայական անհրաժեշտություն կա, և դա պետք է արտացոլվի ապագա խաղաղության համաձայնագրում։ «Երկու կողմից էլ երկու պատերազմների բոլոր զոհերի համար պետք է ապաքինման գործընթաց լինի, քանի որ երեք տասնամյակ հակամարտությունից հետո աշխարհում քիչ վստահություն է մնացել»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված