Երբ հանգստյան օրերը երկար էին, ավելի շատ զբոսաշրջային հնարավորություն էին ստեղծվում. Ապրեսյան
copy image url

Երբ հանգստյան օրերը երկար էին, ավելի շատ զբոսաշրջային հնարավորություն էին ստեղծվում. Ապրեսյան

Ներքին 2 տարի առաջ - 14:37 10-12-2022
«Այս հարցը ավելի համալիր, ավելի բազմակողմանի է պետք վերլուծել, այո՛, եթե ուղիղ նայում ենք, երբ որ հանգստի օրերը երկար էին, սա ավելի շատ զբոսաշրջային հնարավորություններ էր ստեղծում ներքին տուրիզմի համար»,-այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց տուրիզմի ոլորտի փորձագետ Մեխակ Ապրեսյանը՝ խոսելով ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատման ազգեցությունից տուրիզմի վրա։

«Կարողանում էինք ավելի երկար Հայաստանի տարբեր հանգստավայրերում անցկացնել Ամանորը, և սա տուրիզմի համար բավականին լավ խթան էր»,- ասաց Ապրեսյանը։

Ապրեսյանը ասաց, որ այդ ամանորյա հանգստը հանգիստ էր բոլորի համար, դա այն շրջանն է, որ հանգստանում էին բոլորը։

«Սոցիալական առումով էլ ասեմ մի շատ կարևոր բան․ ըստ իս՝ սա բոլորի համար շատ լավ հանգստի միջոց էր մեր իրականության մեջ՝ մեր մենթալիտետից ելնելով, նույնիսկ եթե մենք արձակուրդ ենք գնում, մենք ենք միայն արձակուրդի մեջ հանգստանում, մեր մնացած գործընկերները բոլորը չէ, որ արձակուրդում են լինում։ Դու կամա թե ակամա, լինելով արձակուրդում, անընդհատ գործի մեջ ենք լինում։ Մեր հանգիստը լիարժեք չի լինում արձակուրդի ժամանակ։ Ամանորի այդ երկարատև հանգստի օրերին բոլորն էին հանգստանում, և ասենք, այնպես չէր, որ մեկը արձակուրդում էր, չէր աշխատում, մնացածը աշխատում էին, բոլորն էին, ըստ էության, արձակուրդում և այս դեպքում մեզանից արդեն կախված լիարժեք հանգիստ կարողանում էինք ապահովել։ Դա դրական կողմերից մեկն էր»,- նշեց Ապրեսյանը։

Ըստ Ապրեսյանի՝ այս ամանորյա ոչ աշխատանքային օրերի կրճատումը արդարացված է միայն այն դեպքում, երբ կա որոշակի հաշվարկ, որով ապացուցվում է, որ այդ երկարատև հանգիստը վատ ազդեցություն է ունենում տնտեսության վրա․ «Մյուս կողմից՝ գուցե կա հաշվարկ, որ այդ երկարատև հանգիստը տնտեսության վրա շատ թանկ է նստում միգուցե, դրա համար սա հաշվարկի խնդիր է, եթե հաշվարկը ցույց է տալիս, որ այո՛, երկարատև հանգիստը ավելի թանկ է, քան դրանից օգուտն է, միգուցե դա արդարացված է»։

Մեր այն դիտարկմանը, որ նման հայտարարություններ անում էր էկոնոմիկայի նախարար Քերոբյանը, Ապրեսյանն ասաց. «Եթե էկոնոմիկայի նախարարն ասում է, կարծում եմ, որ դրա տակ կա հաշվարկ, եթե կա հաշվարկ, տեսնում են, որ դա թանկ է նստում տնտեսության վրա, և մենք ավելի շատ արդյունք կունենանք, եթե երկարատև չլինի ամանորյա հանգիստը, ավելի շատ կշահենք և ինչքան ավելի շատ մենք վաստակած գումար ունենանք, դա էլ կգնա հանգստի վրա, ավելի շատ կծախսենք, միգուցե, եթե այդպես է, ուրեմն լավ է, եթե այդպես չէ, ուրեմն շատ ավելի լավ էր, որ հանգստի օրերը շատ լինեին։ Այնուամենայնիվ ուղիղ՝ առանց այդ հաշվարկն անելու, ընդհանուր տրամաբանությունն ասում է, որ այդ օրերը եթե կրճատում ենք, բնականաբար տուրիզմի համար այդքան էլ նպաստավոր չէ»։

Ամենից շատ դիտված