Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 15:05 08-10-2022

Սեպտեմբերին մեր երկիր զբոսաշրջիկների հոսքը պայմանավորված է եղել Ռուսաստանում մոբիլիզացիայի հետ. Ապրեսյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ 2022 թ. սեպտեմբեր ամսին Հայաստան է այցելել 198.074 զբոսաշրջիկ: «Սեպտեմբերին Հայաստան այցելած զբոսաշրջիկները թիվը կազմել է 198.074 մարդ, իսկ առաջին ինը ամիսներին՝ մոտ 1 մլն 240 հազար մարդ»,- գրել է Քերոբյանը։

Տուրիզմի փորձագետ Մեխակ Ապրեսյանը oragir.news-ի հետ զրույցում խոսելով հրապարակված ցուցանիշներից, ասաց. «լավ տվյալ է, եթե համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, եթե այս տարվա ընդհանուր դինամիկայի մեջ ենք դիտարկում, հաշվի ենք առնում այն իրողությունները, որոնց միջով մենք անցնում ենք ու, այնուամենայնիվ, ունենում ենք այդ թիվը, բայց եթե համեմատում ենք 2019թ-ի նույն ժամանակահատվածի հետ՝ դա դեռևս քիչ է, մենք չենք հասել 2019թ-ի ցուցանիշներին»։

Ըստ Ապրեսյանի, նման թվային ցուցանիշների վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև ռուս-ուկրաինական պատերազմը, քանի որ տվյալ երկրներից մարդկանց մեծ հոսք է եղել Հայաստան. «Մի բան էլ պետք է հաշվի առնենք, որ սեպտեմբեր ամսին մենք ունեցանք նաև հոսք՝ պայմանավորված Ռուսաստանում, Ուկրանիայում տեղ գտած ճգնաժամի հետ։ Ռուսաստանում տեղի ունեցած մոբիլիզացիայով պայմանավորված՝ մենք ունեցանք դեպի Հայաստան ակտիվ հոսք»։

Հարցին, թե Հայաստանն ինչքանով է զբոսաշրջիկների համար նախընտրելի, անվտանգ վերջին շրջանում, Ապրեսյանը պատասխանեց. «մենք այս մասին շատ ենք խոսել, մենք բոլորս պետք է հաշվի առնենք, որ զբոսաշրջությունը շատ զգայուն է ցանկացած նման երևույթի նկատմամբ, հիվանդությունների, համաճարակների, տարածաշրջանում, երկրում անկայուն վիճակի, նաև պատերազմական վիճակի նկատմամբ շատ զգայուն է»։

Ապրեսյանը հավելեց, որ Ադրբեջանի սեպտեմբերյան այս հանցավոր ագրեսիան իր բացասական ազդեցությունն ունեցավ և ունենալու է զբոսաշրջության վրա, բայց հուսանք, որ այդ անվտանգային խնդիրները այսօր արագ կկարգավորվեն և մենք արագ կվերականգնենք զբոսաշրջությունը։

Հարցին, թե ինչ քայլեր պետք է անենք, որ կարողանանք մեր երկրում զբոսաշրջությունը խթանել՝ Ապրեասյանն ասաց. «դրա համար բազմաթիվ գործիքներ կան, դրա համար պետք է իրականացվի շատ ակտիվ մարքեթինգային քաղաքականություն, դրա համար պետք է համագործակցեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ պետությունը, մասնավոր հատվածը, պետք է երկիրը միջազգային շուկայում գովազդել, պետք է շատ նուրբ, պրոֆեսիոնալ գործիքներ կիրառել՝ անուղղակիորեն ներկայացնել Հայաստանը, որպես անվտանգ երկիր զբոսաշրջության համար, գրավիչ երկիր»։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
17:47 Երևանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը հայտնվել է մայթին,  կոտրել խմորեղենի արտադրամասի ապակիները
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց