Ներքին 3 տարի առաջ - 10:00 10-12-2022

Քեֆ անողին քեֆ չի պակասի․ ամուրի պատգամավորների շարքը կլքեն եւս երկուսը

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամուրիների բանակը առաջիկայում կլքեն եւս երկու հոգի։ Մեզ հայտնի դարձավ, որ այսօր ԱԺ «ՔՊ» խմբակցության պատգամավոր, Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հարսանիքն է։

Հիշեցնենք, որ 2019թ․-ի սեպտեմբերի 24–ին Վայոց Ձորում փոխգնդապետ Արա Մխիթարյանին դաժան ծեծի ենթարկելու սկանդալային միջադեպից հետո, որը կապվում էր մարզպետ Տրդատ Սարգսյանի անվան հետ, վերջինս հայտնեց հրաժարականի մասին։ 2020թ․ հուլիսի 9–ին Տրդատ Սարգսյանը նշանակվել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Իսկ 2021թ․-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջադրվել և պատգամավոր է դարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով։

Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ այս հարսանիքով քեֆ անողներին քեֆ չի պակասելու, հաջորդիվ ՔՊ-ականները պատրաստվում են մասնակցել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարսանիքին։

Ամուսնանալ եւ ընտանիք ունենալը կարեւոր է պետակլան պաշտոնյայի համար, դա առաջին հերթին հոգատարություն եւ պատասխանատվություն է այն ապագայի հանդեպ, որը նրանք են կերտում։ Պատահական չէ, որ շատ երկրներում չամուսնացածներին, երեխա չունեցողներին բարձր պաշտոններ չեն վստահում՝ մտածելով, որ նրանք որեւէ շահագրգռվածություն չունեն լավ ապագա կերտելու։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող