Այս իշխանությունը ոչ թե բանակցող, այլ բանակցային սեղանի առարկա է․ Մետաքսե Հակոբյան
copy image url

Այս իշխանությունը ոչ թե բանակցող, այլ բանակցային սեղանի առարկա է․ Մետաքսե Հակոբյան

Ներքին 2 տարի առաջ - 18:11 09-12-2022
«Արցախում տեղի ունեցած վերջին սադրանքով ադրբեջանական կողմը մի քանի խնդիր է լուծում»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով օրերս լրագրողներ ներկայացած ադրբեջանցիների կողմից Արցախում հրահրած հերթական սադրանքի դեպքին։

«Առաջին խնդիրը հենց իր ներքին հանրությանն է ուղղված։ Այդ լսարանին ուզում են ցույց տալ, որ այո՛, իրենք պատերազմով Արցախի հարցը լուծել են, իրենք են Արցախի տերն ու տիրակալը։ Իրենք են իրադրության տերն ու ինչպես ու որտեղ ինչ ուզեն, կանեն։ Երկրորդը՝ մեր ներքին լսարանին նույնպես փորձում են ցույց տալ նույնն ու հոգեբանական ճնշում գործադրել, խուճապի մատնել ժողովրդին, Արցախը հայաթափել ու գալ տեր կանգնել»,- ասաց նա։

Ըստ Մետաքսե Հակոբյանի՝ այդուհանդերձ, ադրբեջանական կողմի այս պահվածքը նորություն չէ ու միշտ է եղել այդպես։

«Դա եղել է 30 տարի շարունակ, մեր հաղթանակից հետո է եղել։ Բայց մինչև 2018 թվականը մենք ունեինք իշխանություն, որոնք կարողանում էին դիմակայել, կարողանում էին ճկուն լինել բոլոր գործընթացներում, կարողանում էին ուժեղ լինել, կամային լինել։ Իրենք ունեին գերնպատակ, շահ՝ հօգուտ Հայաստանի և Արցախի։ Այս իշխանությունների դեպքում այդ բոլոր հատկանիշները բացակայում են, և հակառակը՝ իրենք ադրբեջանամետ գործելաոճ ունեն։ Սրա արդյունքում էլ մենք ունենք նման պատկեր։ Իսկ ադրբեջանցին իրեն բնորոշ տեսակով պետք է էդպես պահի իրենց։ Իսկ մենք պատկերացնում էինք, որ էսպիսի իշխանություններ ունենալու դեպքում մեր իրավիճակը պետք է այլ կե՞րպ լիներ, իհարկե ոչ»,- ասաց նա։

Արցախցի պատգամավորի խոսքով՝ այս իրավիճակում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները զսպող մեխանիզմները հնարավոր է կիրառել՝ ներկա իշխանություններին հեռացնելուց հետո։

«Ըստ էության՝ ճանապարհներն ու հնարավորությունները շատ են՝ փոխելու իրավիճակը։ Բայց էստեղ մի խնդիր կա լուծելու՝ չունենալ նման իշխանություններ։ Իհարկե, եթե այս իշխանությունները փոխեն իրենց գործելաոճը, խոսեն կամ աշխատեն ոչ թե ի շահ Ադրբեջանի, այլ հայանպաստ դիտանկյունից, միգուցե կարողանան փոխել իրավիճակը։ Չնայած այդ դեպքում էլ այդ հնարավորությունը շատ փոքր է։ Մեզ պետք է մեկը, ով կկարողանա նստել բանակցող կողմի հետ, ոչ թե դառնալ բանակցային սեղանի առարկա կամ իր, այլ բանակցող կողմ։ Իսկ այս իշխանությունը հենց բանակցային սեղանի առարկա է։ Ամբողջ խնդիրը դա է»,- ասաց նա։

Ըստ Oragir.News-ի զրուցակցի՝ այս ֆոնին առաջին կարևոր հնարավորությունը բանակցային սեղանին նստելն է Արցախի իրացված ինքնորոշման իրավունքի հիմքով և ո՛չ անվտանգության երաշխիքներ փնտրելու։

«Ե՛վ Նիկոլ Փաշինյանը, և՛ իր բոլոր «ուսապարկերը» շատ լավ հասկանում են, որ այսօր որևէ երկիր որևէ երկրից անվտանգային երաշխիքներ չի կարող տալ։ Երկիրը պետք է ունենա իր իրացված իրավունքի հիմքի վրա ձեռք բերված անկախությունը, որը, ցավոք սրտի, հենց այս իշխանություններն են փորձում չեղարկել։ Մեր այդ իրացված ինքնորոշման միջազգային իրավունքը միջազգային արժեք է ու դա չեղարկել հնարավոր չէ»,- ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ այդուհանդերձ, այժմ բանակցային գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի․ կա դրա իմիտացիան։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC