Արտաքին 3 տարի առաջ - 14:41 09-12-2022

Լուկաշենկոն առաջարկել է ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻՔՍ-ի համատեղ գագաթաժողով անցկացնել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջարկել է ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի և ԲՐԻՔՍ-ի համատեղ գագաթաժողով անցկացնել։ Այս մասին նա հայտարարել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ վերջին իրադարձությունները ցույց են տվել, որ ոչ բոլորն են համաձայն միաբևեռ աշխարհի հետագա գոյությանը։

«Որպես հետևանք աճում է այնպիսի ինտեգրացիոն միավորումների դերը, ինչպիսիք են ՇՀԿ-ն, ԲՐԻՔՍ-ը։

Եվ մեր միությունը պետք է համաքայլ լինի նրանց հետ։ Ավելին, կարծում եմ, որ եկել է համատեղի գագաթաժողովն անցկացնելու ժամանակը»,-նշել է նա։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն