Ներքին 3 տարի առաջ - 10:17 09-12-2022

ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Պետդեպի Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Վաշինգտոնում հանդիպել է Պետդեպարտամենտի Բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջանին Ուինի և Բյուրոյի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։

Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում միգրացիայի և տեղահանված անձանց հումանիտար հարցերով առկա վիճակի վերաբերյալ Պաշտպանի հաստատության հետևությունները, տեղեկացրել, թե ինչպիսի դիմումներ է ՄԻՊ-ը ստանում։

Գրիգորյանը ընդհանուր գծերով ներկայացրել է հաստատության մանդատը, թե ինչպես է ՄԻՊ-ն աշխատում հատկապես ադրբեջանական ագրեսիայի հումանիտար ու իրավունքների խախտումների հետևանքների փաստագրման, միջազգային կազմակերպություններին ու դերակատարներին դրանց ներկայացման ուղղությամբ։

Փոխպետքարտուղարի տեղակալ Ուինը հետաքրքրվել է այն կարիքներով, որոնց հասցեագրման ուղղությամբ Պաշտպանն առաջարկում է դիտարկել Բյուրոյի աջակցությունը։

Պաշտպան Գրիգորյանը նաև ներկայացրել է, որ հաստատությունը մասնակցում է հումանիտար հետևանքների վերացմանը միտված կենտրոնական ու տեղական իշխանության մարմինների կողմից մշակվող ծրագրերի քննարկումներին, ներկայացնում առաջարկություններ՝ ըստ փաստագրված կարիքների։ Այդ աշխատանքում Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է համագործակցությունը տեղական հասարակական կազմակերպությունների հետ։

Տիկին Ուինը շնորհակալություն է հայտնել մանրամասն տեղեկությունների ու ներկայացված արտահերթ զեկույցների համար, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել հաջորդիվ աշխատել նշված կարիքների հասցեագրման ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին