Մշակույթ 3 տարի առաջ - 23:16 08-12-2022

Գուրգեն Մահարին և Վարդան Աճեմյանը՝ առաջին անգամ թատրոնում

Գրող Գուրգեն Մահարու և ռեժիսոր Վարդան Աճեմյանի հայրերը հորեղբոր որդիներ էին։ Նրանք Վանում ապրում էին միևնույն տանը՝ տարբեր հարկաբաժիններում։

Վարդանը Գուրգենից փոքր էր, սակայն քանի որ խելացի ու հասուն էր, ապա տարիքային տարբերությունն առանձնապես չէր զգացվում։

Նրանք երկուսն էլ չէին սիրում մանկական խաղերը։ Ժամերով կարող էին նստել իրենց փողոցում, հետևել փողոցի անցուդարձին ու երազել։

«Ինչի՞ մասին էինք երազում, ես հիմա չեմ հիշում…»,- խոստովանում է Գուրգեն Մահարին: Բայց նրա հիշողության մեջ շատ ավելի կարևոր ու տպավորիչ պատմություններ էին պահպանվել։

Նա գրում է.

«Իմ հիշողության մեջ թարմ է մնացել այն օրը, երբ Վարդանի հայրը՝ Պանտիչը, մեզ երկուսիս թատրոն տարավ: Պաշտոնական կարգերից դուրս երեք աթոռ դրեցին, որոնք գրավեցինք ես, Վարդանն ու Օննիկը:

Օննիկը Վարդանի մորեղբոր որդին էր, նա եկել էր տեսնելու հորը՝ Կարապետ Աճեմ-Խաչոյանին՝ Յագոյի դերում:

Ներկայացումը սկսվեց. հիշողությանս մեջ մնացել են բարձրահասակ Օթելլոյի սև դեմքը, նրա շուրջը պտտվող կարճահասակ Յագոն… հիշում եմ, երբ Օթելլոն հարձակվեց Յագոյի վրա և ինչ-որ փաստեր պահանջեց, Օննիկը ճչաց և լաց ու շիվան բարձրացրեց: Վարդանը, որը նույնպես հուզված էր, խորը շունչ քաշեց ու տխրեց:

Ընդմիջմանը մոտեցավ Պանտիչը, բռնեց Օննիկի ձեքից և տարավ կուլիսներ: Քիչ անց Օննիկը վերադարձավ արցունքոտ աչքերով և ժպիտով ու գրավեց իր տեղը:

-Սութ խաղ ի՜, -ասաց նա: Կարապետ աղեն խաղալուց հետո կլվացվի, իր շորեր կհագնի, կերթանք տուն՝ չայ կխմենք…

Վարդանը լարվեց ու առարկեց.

-Սութ չի՛, թատրոն ի՛,- ասաց նա:

-Թատրոն սու՛թ ի, – պնդեց Օննիկը:

Իսկ երբ վերջին գործողության ժամանակ Կարապետ աղա-Յագոն փռվեց բեմի վրա, իսկ Օննիկը նորից սկսեց արցունք թափել, Վարդանը, փոխանակ Օննիկին մխիթարելու, ինձ հարցրեց.
-Ապա, որ սութ ի, ինչու՞ կուլլա…

Հարցը տրամաբանական էր»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը