Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:08 08-12-2022

Տարածաշրջանի մյուս երկրներում կենսաթոշակը, նպաստը ավելի բարձր է, քան գնաճը, մեր երկրում՝ ոչ. Ավետիսյան

«Միջին գնաճի ցուցանիշը որոշակիորեն ավելի ցածր է Հայաստանում, բայց նույնը չենք կարող ասել առաջին անհրաժեշտության ապրանքների մասին»։ Այս մասին այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ խոսելով Կառավարության վերցրած նոր՝ 200 միլիոն դոլարի վարկից։

«Այստեղ գնաճի սոցիալական հետևանքները ոչ թե միջին գնաճի հետևանքն է առաջնային ցույց տալիս, այլ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը, որոնք մտնում են նաև նվազագույն սպառողական զամբյուղի կազմի մեջ, այս մասով մենք ամենացածր ցուցանիշը չունենք»,- ասաց Ավետիսյանը։

Ըստ Ավետիսյանի՝ միայն գնաճով ճիշտ չէ հանգել սոցիալական հետևանքների. «Երկրորդ կարևոր հանգամանքը՝ միայն գնաճը առանձին դիտարկել և դրանով եզրահանգել սոցիալական հետևանքները, ճիշտ չէ, որովհետև շատ կարևոր է հասկանալ, որ այս տարի, ըստ էության, գնաճից ավելի ցածր չափով ավելացել է կենսաթոշակը, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, իսկ անապահովության, աղքատության նպաստները ևս չեն բարձրացել։ Սա է կարևոր, այսինքն՝ տարածաշրջանի մյուս երկրները՝ գրեթե բոլորը՝ այդ թվում պատերազմի մեջ գտնվող Ռուսաստանը, մի կողմից նշված ցուցանիշները ավելի են բարձրացրել, օրինակ՝ կենսաթոշակի նվազագույն աշխատավարձի չափերը, քան գնաճը, և սա է կարևոր․ մարդկանց իրական եկամուտները նվազե՞լ են, թե՞ ոչ․ պետք է գնահատենք գնաճ և նաև եկամուտների անվանական աճ։ Եթե մեր երկրում եկամուտների անվանական աճը ավելի քիչ է եղել, քան գնաճի ցուցանիշը, այս դեպքում՝ դա փաստացի բերելու է իրական եկամուտների նվազման և ամենակարևորը՝ բերելու է անապահով խավի, ամենամեծ հետևանքը ունենալու է անապահով խավը, որը առանց այն էլ ցածր եկամուտներ ուներ»,- ասաց Ավետիսյանը։

Դիտարկմանը, որ Հայաստանը տարածաշրջանում գնաճի ամենացածր արդյունքն է գրանցել, բայց կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, որոնք 50 և ավելի տոկոսով թանկացել են, Ավետիսյանն ասաց. «Առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացման վրա մեծ ազդեցություն է ունեցել գյուղատնտեսական ապրանքների ծավալների կրճատումը, մենք նախորդ տարի ունեցել ենք գյուղատնտեսության ոլորտում ծավալների կրճատում, այս տարի էլ զրոյական աճ, այսինքն՝ այդ ցածր ծավալները բերել են նաև գնաճի, բացի դա՝ շարունակվում է պահպանվել ներմուծման բարձր մենաշնորհացման աստիճանը, հետևաբար այդ բարձր մենաշնորհացման աստիճանը փաստորեն նաև թույլ չի տալիս շուկայական գործիքակազմով որոշակիորեն նաև գների աճի զսպման։ Մենք միշտ ասում ենք, որ առաջին հերթին պետք է դիտարկվեն սպառողական նվազագույն զամբյուղի մեջ մտնող ապրանքները»։

Հարցին, թե Կառավարությունը կարող էր քայլեր ձեռնարկել, որ Հայաստանում գնաճը ավելի ցածր ցուցանիշներ ունենար, Ավետիսյանն ասաց. «Նախ Կառավարությունը պետք է խթաներ մեր տնտեսական այդ հատվածներում ներդրումները և աճը, հատկապես գյուղատնտեսության մեջ, որտեղ պարենային ապահովվածության գործակիցը մեր երկրում աճելու փոխարեն ավելի նվազել է․ դա մեկ, և երկրորդը՝ եթե գնաճ չկա և հնարավոր չէ դա զսպել, ապա պետք է Կառավարությունը նաև սոցիալական ծրագրերով, հատկապես սոցիալական այդ վճարներով նպաստ, թոշակ, նվազագույն աշխատավարձ բարձրացներ, որպեսզի ունենայինք մի վիճակ, որ իրական եկամուտները շատ չնվազեին»։

Ամենից շատ դիտված

15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
20:45 Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել երրորդ անգամ
21:38 Ռուսաստանը և Ադրբեջանն ստորագրել են զրահատեխնիկայի վերանորոգման և արդիականացման ծրագիր