copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:48 08-12-2022

Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Գեղարքունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 8-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: