Մամուլ 3 տարի առաջ - 08:10 08-12-2022

Վանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վանաձորում մեկ տարի շարունակվող ճգնաժամը չի հանգուցալուծվում։ «Լուսավոր Հայաստանի»՝ Վարչական դատարան ներկայացրած հայցի քննությունը նշանակվել է 2023 թ․ մարտի 15-ին։ Հիշեցնենք, որ 2021-ի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո նորընտիր ավագանին համայնքի ղեկավար պետք է ընտրեր Մամիկոն Ասլանյանին, սակայն նրան կալանավորեցին, իսկ ավագանի չանցած ԼՀԿ-ն մտավ դատարան՝ վիճարկեց արդյունքները, որ կասեցնի քաղաքի իշխանության ձեւավորումը։

Չնայած բոլոր հաշվարկներով եւ դատարանների վճիռներով ԼՀԿ-ին մանդատ չէր հասնում, բայց այդ նենգ հայցով իշխանական սցենարը կյանքի կոչեցին, գուցե դրա գինը հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնն էր։ Մի առանձին հայցով էլ դատարանը կասեցրեց Վանաձորի ավագանու նիստերի գումարումը, քանի դեռ ընտրությունների վիճարկումն ավարտված չէ, այս դատական քաշքշուկը դեռ շարունակվում է, իսկ Ասլանյանը շարունակում է մնալ բանտում։ Այս ընթացքում կրիմինալ Ակային՝ Արկադի Փելեշյանին, նշանակեցին համայնքապետի ԺՊ, եւ ՔՊ-ն զավթեց համայնքը։ Այսօր ՔՊ-ն ավագանիում չունի մեծամասնություն եւ չի կարողանում նիստեր հրավիրել, որոշումներ կայացնել։ Հույս ունեն, որ մի քանի ընդդիմադիր «գողանալով»՝ հարցը կլուծեն, բայց չի ստացվում։

Երեկ մենք «Ասլանյան դաշինքի» ղեկավար Արթուր Օհանյանին հարցրինք՝ մինչեւ ե՞րբ կարող է այս վիճակը շարունակվել։ Նա ասաց, որ Վանաձորում աննախադեպ իրավիճակ է, օրենքը նման դեպքերում լուծումներ չի տալիս։ Իշխանական շրջանակներում հույսը չեն կորցնում, որ մարդագողություն կիրականացնեն, եթե ոչ՝ մարտի վերջին նոր ընտրությունների կգնան։ Վաղը եւս ավագանու նիստ է նշանակված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան