Ներքին 3 տարի առաջ - 15:39 07-12-2022

Արցախյան խնդրի հանգուցալուծումը կախված է ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքից․ քաղաքագետ

Ռուս-ուկրաինական պատերազմի վերջնարդյունքը որոշիչ դեր կունենա նաև Արցախյան խնդրի հանգուցալուծման հարցում։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Արմեն Բադայանը։

«180 աստիճանի տարբեր լուծումներ կարող են լինել։ Ռուսական զորքի հաղթանակի դեպքում, անկախ իրադարձությունների ծավալից ու սցենարից, բնականաբար, Ռուսաստանն ամբողջ ուշադրությամբ կենտրոնանալու է նաև Արցախի հարցի վրա։

Այստեղ արդեն գալու են սահմանազատման աշխատանքները, խաղաղապահ զորքերի՝ ադրբեջանական տարածքներում գտնվելու ժամկետների երկարացման գործընթաց, սահմանների հստակեցման։ Ընդ որում, սա վերաբերում է ո՛չ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Լեռնային Ղարաբաղի սահմանների հստակեցման հարցին։

Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության սահմաններն ինքնաբավ սահմաններ չեն, դրանք արհեստական սահմաններ են։ Էստեղ առաջ է գալու նաև կարգավիճակի հարցը։ Եթե տասնամյակներ շարունակ չունեցած կարգավիճակն ամրապնդելը նույնպես կարգավիճակ է»,- ասաց նա։

Այս դեպքում, ըստ փորձագետի, Ռուսաստանն Արցախի հարցը առնվազն 50 տարի իր վերահսկողության տակ կարող է վերցնել։ Պարտության դեպքում, արդեն, Բադալյանը տեսակետ է հայտնում, որ իրավիճակը գլխիվայր կփոխվի։

«Պարտության դեպքում շատ հավանական է, որ ռուսական զորքերի վիճակն Արցախի այս տարածաշրջանում վատանա և Ադրբեջանը, կոպիտ ասած, բրթելով դուրս հանի ռուսական զորքերն Արցախից։ Սա նշանակում է, որ էնտեղ գտնվող հայ բնակչությունն ամբողջովն լքելու և գալու է Հայաստան։ Իսկ սա էլ նշանակում է Արցախի հարցի առնվազն փակում՝ բավականին երկար ժամանակով»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
18:00 Թաքուն դատեր՝ առանց ժառանգների իմացության. ինչպես են մահացածների կուտակային կենսաթոշակները փոխանցվում պետբյուջե

Ձեզ գուցե հետաքրքրի