Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:51 10-03-2021

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. ՆԵՐԿԱՅԻՍ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ Ո՛Չ ՄԻԱՅՆ ԵՎ Ո՛Չ ԱՅՆՔԱՆ ՊԱՀԻ, ՈՐՔԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԻ ԽՆԴԻՐ Է

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին ու ԳՇ պետի որոշմանը՝ պաշտոնանկության խնդիրն իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։

Այդ մասին հայտնում է Ilur.am կայքը :

Նրա հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

Եվս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։

Ուզում եմ ընդգծել նաև, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված եւ մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր եւ շատ ավելի ցավալի վտանգներով։

Դրանով հանդերձ, արդեն քանիերորդ անգամ հարկադրված եմ կրկնել, որ իշխանափոխության հարցը պետք է լուծվի բացառապես սահմանադրական ճանապարհով, ինչի նախապայմանը իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխզիջման անհապաղ կայացումն է։ Դրա հնարավորությունը դեռեւս սպառված չեմ համարում, քանի որ հակառակ իր կոշտ հռետորաբանությանը, ընդդիմությունն առայժմ կարմիր գծերը չի հատել։

Սահմանադրական ճանապարհից շեղվելու պարագայում Հայաստանն այլեւս երբեք նորմալ եւ արժանապատիվ պետություն դառնալու հնարավորություն չի ունենա։

Այնպես որ ներկայիս իրավիճակի հանգուցալուծումը ո՛չ միայն եւ ո՛չ այնքան պահի, որքան հեռանկարի խնդիր է»։

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան