Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 01:00 17-08-2023

Վերջնական հանգուցալուծումը շատ կարևոր է տարածաշրջանում կայունության և խաղաղության համար. Ճապոնիայի ներկայացուցիչ

Տեղում մարդկանց ապրուստը, կյանքը երաշխավորելը պետք է առաջնահերթ լինի ամենախոցելիների, հատկապես քրոնիկ հիվանդների, տարեցների, կանանց և երեխաների համար. նրանց կյանքը չպետք է սպառնալիքի ներքո լինի։ Այդ մասին Հայաստանի խնդրանքով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտարարեց ՄԱԿ-ի ԱԽ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Կիմիհիրո Իշիկանեն։

«Մենք ի գիտություն ենք ընդունում, որ գլխավոր քարտուղարը կոչ է արել վերականգնել տեղաշարժը Լաչինի միջանցքով և հաշվի առնել, որ պետք է շտկել մարդասիրական իրավիճակը տեղում։

ԿԽՄԿ-ը ներկայումս դժվարություններ ունի մարդասիրական օգնությունը քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով կամ այլ ուղիով հասցնելու գործում։ Այն կոչ է անում որոշում կայացնողներին թույլ տալ, որպեսզի վերսկսի իր մարդասիրական գործունեությունը տարածքում։ Մարդասիրական հասանելիությունը միջազգային կազմակերպությունների համար պետք է անխոչընդոտ լինի. կողմերին կոչ ենք անում հնարավորինս շուտ ապահովել հասանելիություն»,- նշեց Ճապոնիայի ներկայացուցիչը։

Նա ավելացրեց, որ հակամարտության վերջնական հանգուցալուծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև շատ կարևոր է Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության համար։

«ԱԽ-ը, որի խնդիրը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանումն է, պետք է հավատարիմ և հանձնառու լինի այս խնդրին։ Երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարևոր է։ Մենք հույս ունենք, որ այն թույլ կտա վեճը լուծել խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասաց Կիմիհիրո Իշիկանեն։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից