https://youtu.be/_NQOMQx8EuM
Արտաքին 3 տարի առաջ - 15:04 05-12-2022

Թուրքիան և Ադրբեջանը Իրանի հետ սահմանների մոտակայքում համատեղ զորավարժություններ են սկսել

Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը Ադրբեջանի տարածքում՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ սահմանների մոտակայքում համատեղ զորավարժություններ են սկսել։ Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են զորավարժություններն անցկացվում են տարբեր տիպի զորքերի անձնակազմի, մարտական և հատուկ ինժեներական-սակրավորական տեխնիկայի, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի ռազմական ավիացիայի ներգրավմամբ։ Համատեղ զորավարժություններն ընդգրկում են Բաքու քաղաքը և Աստարայի, Ջաբրայիլի (Մեխակավան-խմբ) և Իմիշլիի շրջանները։

Զորավարժությունների սցենարի համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հատուկ նշանակության ուժերի, ինժեներական և հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները՝ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների հետ միասին իրականացնում են ուսումնա-մարտական տարբեր առաջադրանքներ։

Զորավարժություններում, հաշվի առնելով ժամանակակից մարտի վարման մեթոդները, տարբեր առաջադրանքներ են իրականացվում՝ մարտական գործողություններում հրետանու, ավիացիայի և այլ տեսակի զորքերի կիրառման, փոխկապակցվածության կազմակերպման, անցումներ կատարելու նպատակով գետերի վրայով կամուրջների կառուցման, ինչպես նաև պայմանական հակառակորդի պաշտպանության խորքում դեսանտի իջեցման վերաբերյալ։

Նշվում է, որ համատեղ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է զորքերի փոխգործակցության մարտական համախմբվածության ապահովմանը, կառավարման կատարելագործմանը, փորձի փոխանակմանը և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը։

Նկատենք, որ Իրանի հետ սահմանակից շրջաններում թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները իրականացվում են Ադրբեջանի և Իրանի միջև առկա լարվածության պայմաններում։

Ամենից շատ դիտված

11:31 Ծաղկունք գյուղում գայլերի հարձակման հետևանքով 250-ից ավելի գառներ, այդ թվում՝ մայրացու, ու ոչխարներ են սատկել
13:22 Մեզ պետք չի ՀԱՊԿ-ից հեռացումով սպառնալ. ուզում են հեռացնել՝ թող հեռացնեն. Փաշինյան
18:00 ՔՊ պատգամավորը Կոջոյան դպրոցից դուրս է եկել, բայց այնտեղ թողել է իր ամուսնուն
18:18 Ջավախքը թույլ չի տա վիրավորել իր զավակների հիշատակը. բաց նամակ Փաշինյանին
21:36 Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, ապա նա վրաերթի է ենթարկվել «Lada»-ի կողմից․ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
18:32 Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»
08:14 Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել․ «Հրապարակ»
11:38 Պարզվել է երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով 4 մահացածների, վիրավորի և վարորդի ինքնությունը
22:00 Ինչպես «Ուժեղ Հայաստանի» խորհրդատուն ու փորձագետը «ծախեց» ԵՊՀ–ն
09:20 Փոխթաղապետի 3 տղաները շարունակում են հոր գործը