Ներքին 3 տարի առաջ - 11:12 02-12-2022

Իշխանությունը չհիշեց, որ դեկտեմբերի 1-ը ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման օրն էր

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երեկ դեկտեմբերի 1-ն էր: Ամբողջ օրը հետևեցի լրահոսին: Բացառությամբ մի քանի անհատների, ոչ ոք չհիշեց, որ 1989թ դեկտեմբերի 1-ը ՀԽՍՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման օրն է: Այդ մասին չհիշեց իշխանությունը, չհիշեց ընդդիմությունը, չհիշեց հայ հասարակությունը: Պատերի անցքերը, ֆուտբոլը, Լավրովի և Սիմոնյան Ալենի ասածները, նույնիսկ՝ Ուրիխանյան Տիգրանին հիշեցին, սակայն Հայաստանի պատմության ամենանշանակալի օրերից մեկը՝ ոչ:

Նողկալի է, որ դեկտեմբերի 1-ը չեն նշում Տեր-Պետրոսյան Լևոնը, Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժը, քանզի վերջիններս իշխանության եկան հենց դեկտեմբերի 1-ի իրավական հիմքով և շահարկմամբ:

Անտանելի է հայ հասարակության մեծ մասի կեցվածքը: Օրվա իշխանության մասին էլ չխոսեմ:
Շատ բան կարելի է ներել, սակայն 33 տարիների անիմաստ կորուստն աններելի է:

ՀԳ. Մի պահ պատկերացրեցի, որ գերմանացիները Գերմանիաների միավորման օրը չնշեն: Ավելի լավ է չպատկերացնեի»:

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
12:33 Աբովյանում հայտնի «Բենզինների խաչմերուկում» տեղի ունեցած վիճաբանության արդյունքում կա վիրավոր. որոնվում են 2 կասկածյալ անչափահաս տղաները
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի