Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:30 01-12-2022

Ջինսե տաբատ ու վերնաշապիկ վրան «գցած». աշխարհի դիվանագիտության մեջ չլսված մի բան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կնոջ՝ Մարիամ Մարգարյանի հետ այս օրերին Կատարում է։ Կինը լուսանկարներ է ֆեյսբուքում հրապարակել, որ գնացել են Կատարի խորհրդարան՝ Մաջլիս Ալ-Շուրայ՝ հանդիպումների։

Ալեն Սիմոնյանը հանդիպմանը ներկայացել է մարզական կոշիներով, ջինսե տաբատով և սպիտակ վերնաշապիկով։ Հասկանալու համար, թե արդյո՞ք դա արարողակարգային խախտում չէ, և երբևէ նախկինում եղե՞լ է նման բան՝ Oragir.News-ի հետ զրույցում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասաց.
«Ես նման բան չեմ հիշում, որ ջինսով , սպորտային կոշիկով գնան հանդիպման։ Նախ նկարից պարզ է դառնում, որ ինքը նաև գնացել է կնոջ հետ։ Դա էլ անհասկանալի ձևաչափ է, առավել ևս, որ հրավիրող կողմի պառլամենտի ղեկավարը կին է և իր ամուսնու հետ չի, ու հարց է առաջանում, թե ինքը կնոջն ինչո՞ւ է տարել։ Նախ այդ այցելությունն իրենից խրախճանք է ընդհանրապես ներկայացնում։ Ոչ մի պաշտոնական բովանդակություն այն չունի, այսինքն, ինքը գնացել է նայելու ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումը, այսինքն ոչ մի աշխատանքային բնույթ իր հանդիպումը չի ենթադրում։ Քանի որ իրենց հրավերն իրենց խորհրդարանի ղեկավարից է, և Կատարը բացարձակ միապետություն է, և իրենց այնտեղ իշխանության տարանջատման սկզբունք բացարձակ գոյություն չունի։ Այսինքն այնտեղ պառլամենտն ընտրված չէ։ Հետևաբար այդ ձևաչափով պառլամենտների մեջ համագործակցություն չկա, այստեղ, ըստ էության, պառլամենտի ղեկավարն իր գործընկերներին ասել է՝ քանի որ մեր երկրում ֆուտբոլի առաջնություն է, ես ձեզ հրավիրում եմ, եկեք նայեք։ Այցելությունը միայն այն չէ, որ պաշտոնական բնույթ պետք է ունենա, այլև՝ նպատակ, այսինքն հիմա ինքը ՀՀ պառլամենտի ղեկավարն է, աշխատանքային օրեր են, պետք է մնար Երևանում՝ կատարեր իր պաշտոնական պարտականությունները, եթե ինքը գործուղման է գնում որևէ երկիր, այդ գործուղման նպատակը պետք է բխի պաշտոնական պարտականությունների շահերից, այսինքն եթե ինքը խնդիր չունի երկկողմ պառլամենտների միջև համագործակցություն զարգացնելու, այդ պառլամենտի օրակարգում չկա մի հարց, որը ՀՀ-ին վերաբերող է, ուրեմն նշանակում է, որ ինքն ուղղակի խրախճանքի է գնացել։ Հիմա մի երկրում կարող է ֆուտբոլի առաջնություն լինի, մյուսում համերգ լինի, մեկում գեղարվեստական շոու, այսինքն պետական պաշտոնյան իր պարտականությունը պետք է թողնի գնա այնտե՞ղ, երկրորդն էլ՝ ամեն դեպքում դու գնացել ես, քեզ հրավիրել են պառլամենտում հանդիպման , ուրեմն դու պատշաճ արտաքին տեսք պետք է ունենաս այդ հանդիպմանը, ի՞նչ է նշանակում վերնաշապիկը վրան գցած, մարզակոշիկով, ջինսե տաբատով հանգստյան ռեժիմով գնաս պաշտոնական հանդիպման, ես դիվանագիտության մեջ՝ ոչ միայն հայկական, այլև առհասարակ դիվանագիտության մեջ նման բան չեմ հիշում»։




Ամենից շատ դիտված

10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան