Ավելին 4 տարի առաջ - 21:54 13-12-2021

The Sun-ը հիշեցրել է ջինսե տաբատի փոքրիկ գրպանի «գաղտնիքը»

Ջինսե տաբատի փոքր գրպանն առաջին անգամ լայնորեն օգտագործվել է Levi's-ի կողմից 1890 թվականին՝ Lot 501 մոդելի վրա: Թե ինչ նպատակով է այն հորինվել և ինչու է այն մինչ այժմ օգտագործվում, հիշեցրել է The Sun պարբերականը։

Սկզբում գրպանը նախատեսված էր շղթայով ժամացույցները պահե;ու համար։

Նկատենք, որ շատ լրատվամիջոցներ համաձայն չեն այս պնդման հետ, քանի որ ջինսերը այն ժամանակ կրում էին բանվորները՝ հանքափորները, ոսկի որոնողները։ Այս տեսանկյունից ավելի արժանահավատ է թվում կրակայրիչի կամ մեխերի համար գրպանի նախատեսված լինելու մասին տարբերակը։

Ըստ Levi Strauss & Co-ի պատմաբան Թրեյսի Պանեկի՝ փոքր գրպանը փոփոխվել է միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. երկու անկյունային ամրակները հանվել են՝ մետաղը ռազմական կարիքների նպատակով պահպանելու համար:

Պատերազմի ավարտից հետո գրպանն իր հին տեսքին է վերադարձել։

Շատ նորաձևության բրենդներ կրկնօրինակել են Levi's-ի դետալը, սակայն տեղադրում են փոքրիկ գրպանը ջինսերի տարբեր հատվածներում։

Շատերի կարծիքով՝ դրա մեջ հարմար է մատանիներ, լուցկիներ, մետաղադրամներ և նույնիսկ բանալիներ պահել, բայց ընդհանուր առմամբ դա գործնականում անպետք տարր է։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին