Ներքին 3 տարի առաջ - 19:00 01-12-2022

ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահին ընդունելով Ալիևը հակասում է իր իսկ հայտարարությանը, թե Արցախի հարցը լուծված է․ միջազգայնագետ

ԱՄՆ-ն, ըստ էության, փորձում է Ադրբեջանին այլընտրանք առաջարկել, որ եթե իր համար այլ հարթակներ հարմար ու ընդունելի չեն, ապա կարող է նաև դիտարկվել վաշինգտոնյան հարթակը։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց միջազգայնագետ Գրիոր Բալասանյանը՝ անդրադառնալով առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի այցին՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։

«Ռիքերի բնորոշմամբ՝ կարևորը խաղաղության հաստատման ուղղությամբ կատարվող քայլերն են, որոնք պետք է անխափան արվեն»,- ասաց նա։

Գրիգոր Բալասանյանը հատուկ ուշադրության հրավիրեց մեկ այլ փաստի վրա։ Իր խոսքով՝ Ադրբեջանն ընդունելով Ռիքերին հակասում է իր իսկ ավելի վաղ արած հայտարարություններին։

«Այդպիսով նա ընդունում է, որ կա ԵԱՀԿ Մինսկի խումբ։ Այդ մասին Ալիևն անընդհատ խոսում է՝ հայտարարելով, որ ինքը լուծել է Արցախի հարցը։ Հետևաբար, եթե ինքն ընդունում է համանախագահ Ռիքերին և ո՛չ ԱՄՆ քաղաքացի Ռիքերին։ Այս պարագայում սա նշանակում, որ Ալիևը ներքուստ հասկանալով, որ որևիցե հարց էլ չի լուծվել՝ փորձ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում համանախագահների մեջ գտնել դաշնակիցներ։

Ե՛վ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի համանախագահները և առհասարակ այդ երկրները բազմիցս նշել են, որ քայլեր պետք է ձեռնարկել, ակտիվացնել ԼՂ հակամարտության կարգավորումը վերջնականապես ստանալու համար»,- ասաց միջազգայնագետը։

Միջազգայնագետի խոսքով՝ Ռիքերի այցի հետ մեծ հույսեր պետք չէ կապել։ «Չեմ կարծում, թե այս հարցով վերջնական արդյունք ունենանք։ Դեռևս վաղ է այդ մասին խոսել։ Ավելին, անգամ միջնորդ կողմերն ունեն տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ և պատկերացումներ՝ ապագա խաղաղության վերաբերյալ։ Սա չափազանց վտանգավոր է, որովհետև այդ խառնաշփոթը Ալիևը կարող է օգտագործել ռազմական էսկալացիայի գնալու և փորձելու հարցը կարգավորել ռազմական ճանապարհով»,- եզրափակեց փորձագետը։

Փորձագետը չբացառեց տարբերակը, որ տարածաշրջանում վերջին շրջանում ցուցաբերվող ԱՄՆ ակտիվությունը կարող է պայմանավորված լինել ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով առաջացած իրավիճակով։

«Միանշանակ, օգտագործելու են ցանկացած հնարավորություն, որ ունեն։ Այն փաստը, որով Ռուսաստանը կաշկանդված է, որպեսզի փորձեն լրացնել այդ վակուումը կամ փորձեն նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել և Հարավային Կովկասում դառնալ գերիշխող»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար