Ներքին 3 տարի առաջ - 22:20 29-11-2022

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով շինծու գործերը և խուսափել մրցակիցների նկատմամբ իրավապահների լիազորությունների չարաշահումից. Կենտրոնամետ Դեմոկրատների Միություն

Քիչ առաջ համաշխարհային քաղաքական ամենամեծ ընտանիքներից մեկը՝ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI), տարածել է սույն թվականի նոյեմբերի 26-ին կազմակերպության Գործադիր մարմնի կողմից Պանամայում ընդունված հայտարարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և հրապարակել հայտարարության թարգմանությունը:

«Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) հայտարարությունը Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) մեծ մտահոգությամբ է հետևում Հայաստանում ժողովրդավարության հետընթացի վերջին միտմանը:

Մասնավորապես, մենք դատապարտում ենք Երևանի օդանավակայանում Հայաստանի Հանրապետական կուսակցության (CDI անդամ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ առանց համապատասխան իրավական ծանուցումների կիրառված ուղևորությունների անսպասելի եւ աղաղակող արգելքը։

Հաղորդագրությունների համաձայն՝ կոպտորեն խախտվում են Հայաստանի Սահմանադրությունը, օրենքներն ու կարգավորումները։

Մարդկանց ազատ տեղաշարժը համընդհանուր իրավունք է, որը երաշխավորված է նաև Հայաստանի Սահմանադրությամբ և կարող է սահմանափակվել բացառիկ հանգամանքներում, որոնք այս դեպքում հիմնավորված չեն։

Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միությունը (CDI) հիշեցնում է Հայաստանի իշխանություններին երկրում հիմնարար իրավունքների, ինչպիսին է ազատությունը, ժողովրդավարության և օրենքի գերակայության ապահովման իրենց ողջ պատասխանատվության մասին:

Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը դադարեցնել քաղաքական դրդապատճառներով շինծու գործերը և խուսափել մրցակիցների նկատմամբ իրավապահ մարմինների լիազորությունների հետագա չարաշահումից։

Մենք ուշադիր հետևելու ենք իրավիճակին»:

Ամենից շատ դիտված

14:05 Զելենսկին հայտնել է, թե Ուկրաինայի տարածքի քանի տոկոսն են զբաղեցնում ռուսական ուժերը
18:20 Ռեկտորի կինը աշխատել է ԵՊՀ-ի «այլ տարածքում»
19:10 Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը սպասում են որդու ծնունդին
12:22 Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին. Հոխիկյան
20:50 Կիմ Չեն Ընն այցելել է Չինաստանի Դանդուն քաղաքի ավտոմոբիլային գործարան
11:35 Արթիկում ընտրությունների նախօրեին զանգվածային ձերբակալություններ են, կան բերման ենթարկված թեկնածուներ
18:00 Ո՞րն է ազնիվ՝ քուչեքն ընկնե՞լը, թե՞ 6 հոգու համոզելը
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
19:30 Թրամփը խոսել է Սպիտակ տան մամուլի ասուլիսների սենյակը տեղափոխելու հնարավորության մասին
16:08 Կամ ձեզնից ձեր տները առնեն, կամ էլ պարտավորվեն նորակառույց շենքում տուն տան. Փաշինյանը՝ Աջափնյակում