Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:13 03-05-2023

Չկա՞ն քաղաքական դրդապատճառներով կարված գործեր, Մամիկոն Ասլանյանի գործը որպես վկայություն․ Կյուրեղյանը՝ լխավոր դատախազին

«Մենք ոչ ներպետական, ոչ միջազգային մակարդակում քաղբանտարկյալների առկայությունը հիմնավորող որևէ տվյալ չունենք»,- Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Նա նշեց, որ բոլոր այն անձինք, որոնք զբաղվել են քաղաքական գործունեությամբ, բայց մեղադրվում են, օրինակ, կոռուպցիոն հանցագործությունների մեջ, դա մեխանիկական հիմք չէ այդ անձանց քաղաքական հետապնդման ենթարկելու մասին դատողություն անելու տեսանկյունից։ Ըստ դատախազի, դատարան գնացած գործերի մեղադրանքներն առավելապես ֆինանսական ու կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են ու քաղաքական որևէ տարր չեն պարունակում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցրեց. «Միգուցե կոռուպցիոն սարքած գործ լինի, բայց արդյոք դրանք քաղաքական հետապնդման արդյունք չե՞ն, քաղաքական հետապնդման նպատակով նրանց վրա գործեր են կարվել։ Մամիկոն Ասլանյանի գործը որպես վկայություն»։

Աննա Վարդապետյանն արձագանքեց. «Իմ դիրքորոշումն այն է, որ ոչ, այստեղ որևէ քաղաքական մոտիվ էլ չկա։

Մեր աշխատանքը դատախազությունում կառուցված է բացառապես փաստի վրա և այսօր, եթե նայեք դատարան գնացած գործերը, օրինակ, դրվագները, որոնք չեն ներառվել մեղադրանքի մեջ, կտեսնեք, որ կան գործեր, որոնցով մեղադրանքը, օրինակ, մինչև դատարան գնալը 80 տոկոսով փոփոխվել է ֆինանսական քննության ու փաստաթղթահեն ուսումնասիրություն է իրականացվել, քննություն է իրականացվել։ Սա դատախազության հիմնական աշխատանքի ձևաչափն է, ու կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար առաջնահերթություն է։

Ցավոք սրտի, կոռուպցիայի համակարգային բնույթը ենթադրել է նաև քաղաքական ու բարձր պաշտոններ՝ պետության հետ փոխկապակցված մեծ ընկերություններում, բայց էլի դրդապատճառները ֆինանսական են ու կոռուպցիոն»:

adv_banner

Ամենից շատ դիտված

23:20 Արտակարգ դեպք՝ Երևանում. «Երևան սիթի» ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
22:30 Արագածոտնի մարզում Opel-ն ինքնավթարի է ենթարկվել, վարորդը տեղում մահացել է. մեկ այլ Opel էլ բախվել է ինքնավթարի ենթարկված Opel-ին. shamshyan.com
20:15 Մեր երեխեքին սպանում, ուղարկում են. մահացած զինծառայողի հարևան
14:20 Ադրբեջանը պատրաստվում է արտոնյալ պայմաններով վարձակալության հանձնել հայաթափված Արցախի հողերը
10:49 45 համարի ավտբուսում քաղաքացին ուշաթափվել է, վարորդը քշել, գնացել է
23:45 Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ-ի հարևանությամբ, բախվել են Toyota-ն ու Nissan-ը. վերջինը հայտնվել է մայթին. shamshyan.com
15:25 Դումանյա՛ն, հեռացի՛ր․ թիվ 20 դպրոցի աշակերտները դասերից հետո դասադուլ են անում
12:10 Սառը ցնցուղ՝ Բաքվից․ «Հայաստանի կառավարության առաջարկն անիրատեսական է»
22:00 Հաց՝ անկախության դիմաց. սո՞վ է լինելու
16:50 Դուռը ջարդեցին, մտան ներս․ ինչ են պատմում թիվ 20 դպրոցի աշակերտները ԱԱԾ-ի ներխուժման մասին