Ուղիղ եթեր
Սպորտ 3 տարի առաջ - 18:08 29-11-2022

ԱԱ-2022-ը և հայերը

Ընթանում է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։

Քաթարում ընթացող ֆուտբոլային կարևորագույն իրադարձությանը մասնակից են նաև հայազգի գործիչներ։

Արգենտինայի հավաքականի պատվիրակության կազմում է հայազգի Լուչիանո Նակիսը։ Նա Արգենտինայում հայտնի գործակալ է, ինչպես նաև հայկական «Դեպորտիվո Արմենիո» ֆուտբոլային ակումբի նախագահն է։ Նշենք նաև, որ Նակիսը նաև Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխքարտուղարն է։ Նակիսների ընտանիքը բնակվել է Թուրքիայում, Լուչիանոն հաճախել է հայկական դպրոց։



Ներկայիս Բրազիլիայի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչն է Ֆաբիո Մահսերեջյան։ 55-ամյա մասնագետն աշխատել է նաև «Կորինտիանսում», «Գրեմիոյում», իսկ 2014 թվականից Բրազիլիայի հավաքականում է։



Իրանի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլուշ Կեյրուշի օգնականը հայազգի Մարգար Աղաջանյանն է։ Նախկին ֆուտբոլիստն այս տարվանից է դարձյալ աշխատում Իրանի ազգային թիմի հետ։ Նա մարզչական շտաբում էր նաև 2011-2019 թվականներին։ Մարգարը տևական ժամանակ հանդես է եկել Թեհրանի «Արարատ» ակումբում, ինչպես նաև Իրանի ազգային հավաքականում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը