Ներքին 3 տարի առաջ - 16:18 29-11-2022

2018-ին տեղի ունեցած տրագիկոմեդիան ընդամենը մահացող քաղաքական համակարգի դրամատիկ հանգրվաններից մեկն էր․ քաղաքագետ

Եկեք ինքներս մեզ չխաբենք, Հայաստանում քաղաքական համակարգը վերջնականապես տապալված է ու այդ ամենը 2018-ից չի սկսվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«2018-ին տեղի ունեցած տրագիկոմեդիան ընդամենը մահացող քաղաքական համակարգի դրամատիկ հանգրվաններից մեկն էր, ոչ ավելին: Ամեն ինչ ավելի խորքային պատճառներ ունի:

Ինչ ենք հասկանում, ասելով քաղաքական համակարգ:

Քաղաքական համակարգը պետության կառավարման առանցքն է, երբ ստեղծվում են կուսակցություններ, որոնք ընտրությունների արդյունքում ստանձնում են պետության կառավարման ղեկը: Այդ կուսակցությունները, գործելով օրենքի շրջանակում, հանդիսանում են երկրի քաղաքական համակարգի առանցքները:

Երբ կուսակցությունները առհասարակ հանրային հեղինակություն չունեն, չեն հանդիսանում հանրային-քաղաքական ինստիտուտներ, այլ մեկ, կամ մի քանի անձի շուրջ միավորված ամբոխ են, առանց սկզբունքների, աշխարհայացքի, ներքին խաղի կանոնների, ապա այդ դեպքում կարող ենք ասել, որ երկիրը քաղաքական համակարգ չունի ու ընթանում է տարերային եղանակով:

Սա պետք է փաստել ու, որպես եզրակացություն, չպետք է այդ չկայացած խմբավորումներից ինչ-որ բան պահանջել, առավել ևս իրենց հետ ինչ-որ հույսեր փայփայել: Նախ թող ինքներն իրենց կարողանան փրկեն, որից հետո խոսենք, թե իրենք ոնց են երկիրը փրկելու»,- գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»