Արտաքին 3 տարի առաջ - 12:50 10-02-2023

Սա մեր ժամանակի ամենամեծ բնական աղետներից մեկն է. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերի մասին

Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժերը ներկայիս ժամանակների ամենամեծ բնական աղետներից մեկն են։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Գուտերեշն ասել է Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Գուտերեշը հայտնել է, որ երկրաշարժի հետևանքով ավերվել են հազարավոր շենքեր, տասնյակ հազարավոր մարդիկ ցուրտ ձմեռային պայմաններում մնացել են դրսում։ Նա նաև նշել է, որ երկրաշարժից ավերվել են դպրոցներ և հիվանդանոցներ, իսկ երեխաները մեծ տրավմայի միջով են անցնում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ՝ աշխարհը դեռևս ամբողջությամբ չի ըմբռնել երկրաշարժերի հետևանքով առաջացած ավերածությունների և հումանիտար ճգնաժամի չափը։ «Սա մեր ժամանակի ամենամեծ բնական աղետներից մեկն է»,- ասել է նա։

Անտոնիո Գուտերեշը շեշտել է, որ մարդիկ անդադար մղձավանջների միջով են անցնում՝ Սիրիայի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժից հետո, որտեղ ներկայումս հումանիտար ճգնաժամ է։

Նա ընդգծել է, որ Թուրքիան ավելի քան մեկ տասնամյակ աննախադեպ մեծահոգություն է ցուցաբերել՝ ընդունելով 3,6 միլիոն սիրիացի փախստականների։ ««Դարի աղետից» հետո ՄԱԿ-ը «պատրաստ է ցանկացած օգնություն ցուցաբերել Թուրքիայի կառավարությանը»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Գուտերեշը նաև կոչ է արել միջազգային հանրությանը նույն «աջակցությունն ու առատաձեռնությունը» ցուցաբերել Թուրքիայի և Սիրիայի ժողովրդին։ Նա հավելել է, որ այժմ Թուրքիայի և Սիրիայի ժողովրդին աջակցելու ժամանակն է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից