Ներքին 3 տարի առաջ - 22:38 28-11-2022

Ում է պարտք Դավիթ Գյուրջինյանը և ինչպես է նա արձագանքում Բրյուսովի ռեկտոր դառնալու լուրին

Երկար տարիներ հայոց լեզվի անաղարտության և իբրև թե արդարության համար պայքարող Դավիթ Գյուրջինյանը վերջին չորս տարիներին կարծես թե գոհ է ամեն ինչից։ Թվում էր, թե Լեզվի պետական կոմիտեի ղեկավարի պաշտոնն է միայն լռելու գինը, սակայն վերջերս մամուլում քննարկվեց, որ Դավիթ Գյուրջինյանը պատրաստվում է Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր դառնալ: Այսօր Oragir.News-ը կապվեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ, որպեսզի հասկանա՝ իրոք կան նման հավակնություններ։ Երբ մենք ներկայացանք և Դավիթ Գյուրջինյանն իմացավ, որ իրեն զանգահարել են Oragir.News-ից, միանգամից անջատեց հեռախոսը՝ չլսելով անգամ մեր հարցը, ինչից հետո մեզ չհաջողվեց կապվել Լեզվի կոմիտեի նախագահի հետ․ հեռախոսազանգերն անպատասխան մնացին։

Զրույցը հանկարծակի և առանց զրուցակցին տեղեկացնելու ընդհատելը մեր հանրություն մեջ ընկալվում է որպես զրուցակցի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի կամ սեփական անշնորհքության դրսևորում, մենք վստահ ենք, որ պարոն Գյուրջինյանի հետ միշտ շփվել ենք պաշտոնական կոռեկտության սահմաններում, և չենք տվել մեր նկատմամբ անհարգալից լինելու որևէ առիթ։

Նույնիսկ ամենավատ պարտապանները պարտատերերի զանգին հեռախոսը կեսից չեն ընդհատում։

Սպասում ենք պարոն Գյուրջինյանի արձագանքին։

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ էլ էր Oragir.News-ը զրուցել Գյուրջինյանի հետ, ով նորից պատրաստակամ չէր մեր հարցերին պատասխանել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան