Ներքին 3 տարի առաջ - 21:50 28-11-2022

Ով և ինչ պայմաններով է մասնավորեցրել 1880-ականներին կառուցված ՀՀ առողջապահության նախարարության շենքը․ պետգույքի կառավարման կոմիտեում տեղյակ չեն

Պուշկինի 56 հասցեում է գտնվում ՀՀ առողջապահության նախարարության առաջին շենքը։
1880—ականներին կառուցված շենքը երկար տարիներ ծառայել է Դեղատների գլխավոր վարչությանը, որին կից եղել է դեղատուն։ Այսօր էլ շենքում գործում է Արֆարմացիա դեղագործական ընկերությունը և դեղատունը։ 2016 թ. շենքը վերականգնվեց Ուիգմոր քլինիք ընկերության կողմից։ Նախատեսվում է այնտեղ հիմնել կլինիկա։ Վերանորոգումից հետո շենքն ունենալու է երկու մուտք (մեկը Պուշկինի, մյուսը՝ Ղազար Փարպեցու փողոցի կողմից) և կայանատեղի՝ շենքի հետնամասում։

Oragir.News-ը Պետական գույքի կառավարման կոմիտեինց հետաքրքրվել է, թե երբ է մասնավորեցվել շենքը, ինչ արժեքով ու պայմաններով։
Խնդրել էինք ներկայացնել նաև գործարքի մանրամասները, ով է եղել գնորդը, արդյոք եղել են պահանջներ, որոնք պետք է կատարեր գնորդը, և արդյոք պետությունը հետամուտ եղել է այդ պահանջների կատարմանը։
Պարզվում է, այս հարցերի պատասխանները կոմիտեում չունեն, կամ նպատակահարմար չեն գտնում տրամադրել տեղեկատվությունը, ինչն ակնհայտորեն Տեղեկատվության ազատության մասին օրենքի խախտում է։
Այսօր կոմիտեից մենք ստացել ենք հարցման պատասխանը, որով մեզ պատասխանել էին, որ համաձայն կոմիտեում առկա տեղեկատվության՝ Երևանի քաղաքի Պուշկինի 56 հասցեում գործունեություն են ծավալել «Հայդեղագործություն ՎՁ» ՓԲԸ-ն և «կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուծության կենտրոն» ՊՓԲԸ-ն, սակայն դրանց վերաբերյալ գործերը հանձնված են «Հայաստանի ազգային արխիվ», ուստի մեզ առաջարկել էին դիմել վերջիններիս։

Նշենք, որ շենքը կառուցվել է 1880-ականներին Երևանի այն ժամանակ Թարխանովսկայա փողոցում՝ Սուրբ Զորավոր եկեղեցու հարևանությամբ։ Այդ տարիներին Ռուսական կայսրության բոլոր նահանգներում պայքար էր մղվում տարբեր համաճարակների դեմ։ Կարճ ժամանակ անց որոշվում է նահանգների վարչական կենտրոններում ստեղծել համաճարակային կայաններ ու դեղերի պահեստներ։ Ճարտարապետ Գուրեցկու նախագծով կառուցված շենքը 20-րդ դարի սկզբին տրամադրվում է Երևանի քաղաքային գործադիր մարմնի (ուպռավայի) բժշկական հարցերով զբաղվող հանձնաժողովին։ Շենքում գործել է նաև Երևանի առաջին դեղատներից մեկը։ Հայաստանի առաջին հանրապետության տարիներին շենքում էր գործում Հայաստանի կառավարության Հանրային խնամատարության նախարարությանը կից բժշկասանիտարական բաժինը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո 1920 թ. դեկտեմբերի 22-ի հատուկ դեկրետով կազմավորվեց Հայաստանի առողջապահության ժողկոմիսարիատը, որը գործեց այս շենքում մինչև 1936 թ.։ 1936 թվականից հետո շենքում է գործել առողջապահության նախարարության Հայբուժպետառն ու դրա պահեստը։ Իսկ 1942 թ. շենքում տեղակայված է եղել Երևանի Քիմդեղագործարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գործարանի ողջ արտադրանքը՝ դեղերն ու բժշկական պարագաները ուղարկվել են ռազմաճակատ։ Հետպատերազմյան տարիներին այս շենքում է եղել Հայաստանի դեղատների գլխավոր վարչությունը, որը գործում է մինչև այսօր։ 1980-ականներին շենքում է գործել Հայ դեղագործության թանգարանը, որը, սակայն, 4 տարի անց լուծարվել է։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին