Ուղիղ եթեր
Սպորտ 3 տարի առաջ - 16:14 27-11-2022

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է ներկայացրել․

«Գավաթի խաղարկությունում «Գանձասարից» կրած պարտությունից հետո, որը երրորդն էր մեր թիմի համար նախորդ երկու շաբաթվա ընթացքում, հրաժարական է ներկայացրել «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Կարեն Բարսեղյանը։

Քննարկումից հետո հրաժարականն ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից։

«Մենք ձախողեցինք գավաթային հանդիպումը, ինչի պատասխանատվությունն ամբողջությամբ ինձ վրա եմ վերցնում։ Այդպիսի արդյունքից հետո որոշեցի հրաժարական ներկայացնել։ Շնորհակալություն եմ հայտնում ակումբի նախագահին՝ վստահության համար։ Շնորհակալ եմ նաև մարզչական շտաբիս անդամներին, ֆուտբոլիստներին և ադմինիստրատիվ կազմին՝ համատեղ աշխատանքի համար։ Հուսով եմ, որ «Ալաշկերտը» ապագայում մեծ հաջողությունների կհասնի, քանի որ սա հարազատ ակումբ է ինձ համար»,- նշել է Բարսեղյանն իր հրաժեշտի խոսքում։

Մինչև տարեվերջ «Ալաշկերտը» կղեկավարի ակումբի երկրորդ թիմի մարզչական շտաբը։»

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը