Ներքին 3 տարի առաջ - 18:27 25-11-2022

Ընդդիմությունն ամեն բան կեղծում է. ինքնադրսևորման խնդիր ունի

Ընդդիմությունը հայտարարել է, որ խորհրդարան է վերադառնում սեփական օրակարգով, իսկ թե որն է այդ օրակարգը, որևէ բան հայտնի չէ։ Թեմայի վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ՝ հարցնելով, թե ինչ օրակարգի մասին է խոսքը։ Նա պատասխանեց.

«Այդ օրակարգն ընդհանրապես օրակարգ չի։ Ընդդիմությունն իրենից ինչ-որ բան պետք է ներկայացնի, չէ՞, որոշումների կայացման վրա ինչ-որ լծակ ունենա, ուժ ու հանրային աջակցություն ունենա, ինչ-որ մեխանիզմ ու մեթոդ ունենա, որի միջոցով կարողանում է որոշումների կայացման վրա ազդել կամ ինքը որոշում կայացնի ու իրավիճակ փոխի։ Հիմա այն, ինչը ես ձեզ ասում եմ, Հայաստանում այդպիսի բան կա՞։ Մնացածը, ըստ մեր դիտանկյան, կեղծիք է դառնում, բնականաբար կեղծում են․ ընդամենը ինքնադրսևորման խնդիր ունեն։ Իրենց ներկայությունը քաղաքական դաշտում ամրագրելու խնդիր ունեն, իրենց քաղաքական կարգավիճակը, ստատուսը՝ իբրև թե իրենք ընդդիմություն են, այդ ստատուսը ձևավորելու հանրային խնդիր ունեն, կամ աշխատավարձի խնդիր են լուծում պառլամենտում․ դրանից ավելի ոչ մի քաղաքական գործընթաց չկա։ Իսկ քաղաքական գործընթացը իրենից ենթադրում է գոնե քաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալ։

Մենք հիմա թե՛ արտաքին քաղաքական դաշտում, թե՛ ներքաղաքական դաշտում ի՞նչ ունենք, ի՞նչն է փոխվում։ Հանրությունը, ըստ էության, իրական քաղաքական օրակարգի ձևովորման խնդիր ունի, ամբողջ հանրության խնդիրը կարող է լինել այն առումով, որ պետք է առաջ գան այնպիսի անձինք, որոնք հասարակության մոտ վստահություն կձևավորեն, այդ վստահությունը որտեղի՞ց է գալիս, որոշակի մեխանիզմներ գիտեն, և այնպիսի առաջարկ կտան, որի պահանջարկը ունի հանրությունը, հիմա, ընդհանուր առմամբ, հանրությունն է պահանջարկ ձևակերպողը, այսինքն՝ ինքը պետք է այդ դժգոհությունն ունենա։ Որ գնացին խորհրդարան, վաղն էլ ելույթ ունեցան, հիմա ի՞նչն է փոխվելու, ինչ-որ ձևով ազդելո՞ւ է իրավիճակի վրա, բացի այն, որ մի րոպե, կամ երկու րոպե մարդկանց ցույց են տալու, էդքան բան։ Երևի թե այն լծակը, որ կարող էին օգտագործել ու մանդատները վայր դնել․ մեկ կամ երկու հոգու մանդատ վայր դնելը ոչ մի բան է, բայց որ բոլորով դնեն, պառլամենտը ներկայանա առանց ընդդիմության, դա արդեն քաղաքական օրակարգ է։

Մի քանի տարի է արդեն՝ թեժ աշուն, թեժ գարուն, քաղաքական պայքար և այլն և այլն, այսինքն՝ դա ի՞նչ է, մենք երեսուն տարի դրա մեջ ենք եղել...։ Չորս նախագահ, մարտի մեկ ու այնպիսի բաներ ենք տեսել, որ աշխարհի այլ երկրներում չի էլ եղել, միապաղաղ չի։ Հիմա այդ ինչո՞վ պետք է գան, զարմացնեն, օրակարգը լցված է այն բաներով, ինչը տեսել ենք տասնամյակներ շարունակ»։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո