Ներքին Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 20:30 17-05-2025

Խելքներդ լրիվ գցե՞լ եք, Էդմոն Մարուքյանից ինչ վարչապետ. հարցում

ԱԺ անկախ, ոչ վաղ անցյալում ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր ղեկավարած ՄԱՍԿ կուսակցության վարչապետի թեկնածուն ԱԺ 5-րդ, 6-րդ, 7-րդ գումարումների պատգամավոր, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Էդմոն Մարուքյանին վարչապետ պատկերացնու՞մ եք»։

Հարցվածների ճնշող մեծամասնությունը բացասական պատասխան տվեց, եղան քաղաքացիներ, որոնք նշեցին, որ Էդմոն Մարուքյանը կարող է վարչապետ լինել։

«Ոչ մեկին չեմ պատկերացնում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ նշեց, որ ՀՀ ցանկացած քաղաքացու պատկերացնում է վարչապետ, բացառությամբ այս իշխանության անդամների։
«Այո պատկերացնում եմ։ Եթե Նիկոլին պատկերացնում էինք, Էդմոն Մարուքյանին ինչի չպետք ա պատկերացնենք»,- ասաց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Էդմոն Մարուքյանը չի կարող վարչապետ լինել։ «Ոչ, չեմ պատկերացնում։ Էդմոն Մարուքյանը դավաճան է, նա դավաճանեց ՔՊ-ին»,- ասաց նա։

«Խելքներդ լրիվ քցե՞լ եք, իրանից ինչ վարչապետ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի