Ներքին 3 տարի առաջ - 18:08 25-11-2022

Ոստիկանության ուղեկցությամբ մտել են մեր տարածք․ Ռոբերտ Հակոբյան

Այսօր Oragir.News-ը ահազանգ ստացավ, որ ոստիկանության ուղեկցությամբ փորձում են տեղափոխել Նուրբօրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում գտնվող ջրանցքը։

Ինչպես օրեր առաջ հայտնել էինք, Նուրբօրգանական քիմիայի ինստիտուտի գիտության գծով տեղակալ Ռոբերտ Հակոբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով ներկայացրել էր, որ ինստիտուտի տարածք գիշերով ներխուժում է տեղի ունեցել։

Oragir.News-ի հետ զրույցում Ռոբերտ Հակոբյանը նշել էր, որ պետական գույքը վնասել ու թողել, գնացել են, ներկա է եղել նաև ջրավազանի սեփականատիրոջ ներկայացուցիչը՝ Դավիթ Աթանեսյանը։ Հակոբյանն ասել էր, որ 18:30-ից սկսել են քանդել, ու տարածքը անվերահսկելի է դարձել։

Խոսքը ուրարտական ժամանակներում կառուցված երևանյան «Աբուհայաթ» ջրանցքի մասին է, որի մի մասն անցնում է Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքով։ Այն ներառված է Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։

Քիմիական ինստիտուտների գիտարտադրական հատվածի արտանետումների բացասական ազդեցության կանխման համար կառուցվել էր ջրավազան, ու տարածքը շրջապատվել էր ծառերով։ Լողավազանը լցվում էր ջրանցքից։ Տարվա մեջ երկու անգամ պարզապես պետք է դատարկվեր ջուրը, ջրավազանը մաքրվեր։ 1990-ականներին չէին կարողացել ֆինանսապես լուծել այդ հարցերը, դրա համար տրամադրել էին քաղաքապետարանին։ Քաղաքապետարանն էլ տվել էր Քանաքեռ-Զեյթունի թաղապետարանին, որն էլ օտարել էր։ Օտարել են մի ջրավազան և ջրանցք։ Ինչպես նշում է Ռոբերտ Հակոբյանը, ջրանցքը ոչ մի դեպքում չէր կարելի օտարել, որովհետեւ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների տակ էր։

Այսօր Oragir.News-ի հետ զրույցում Ռոբերտ Հակոբյանն ասաց, որ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն ստացել է քաղաքապետարանի թույլտվությունը ջրանցքի տեղափոխման վերաբերյալ։ «Ֆիրման ստացել է քաղաքապետարանի թույլտվությունը և ոստիկանության ուղեկցությամբ ուզում են գալ, մտնել մեր տարածք»։


Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն