Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:29 24-11-2022

Ինստիտուտի տարածք են ապօրինի մտել, ակադեմիան ո՞ւր է․ Հարություն Կարապետյան

Oragir.News-ն արդեն հայտնել էր, որ օրերս ներխուժում է տեղի ունեցել ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածք, մասնավորապես կոտրել են տարածքի դարպասը՝ ներսում շինարարական տեխնիկայի օգնությամբ ինստիտուտի տարածքում հորատման աշխատանքներ իրականացնելու համար։

Oragir.News-ի հետ զրույցում ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Սահակ Գասպարյանն ասաց, որ տարածքի մի հատվածի սեփականաշնորհումը տեղի է ունեցել դեռ 2007 թ-ին։ Այժմ տարածքում ջրատարի արդիականացման անվան տակ փորձում են իրականացնել ջրատարի տեղափոխման աշխատանքներ։ Ջրատարը Երևանում գործող ամենահին ջրատարն է, որը գործում է դեռ Ուրարտական ժամանակներից և հանդիսանում էր պատմամշակութային կոթող, սակայն տարածքի սեփականաշնորհումից հետո՝ այն դորս է բերվել պաշմամշակութային հուշարձանների ցանկից։

Սակայն սա միակ խնդիր չէ, տարածքում իրականացվող շինարարությունը խանգարում է գիտական աշխատանքներին, կարող է վնասել ինստիտուտի տարածքում գտնվող գերզգայուն սարքավորումներին։

Ինստիտուտի հնաբնակներից Հարություն Կարապետյանը պատմեց, որ առհասարակ ինստիտուտների տարածքների սեփականաշնորհման գործընթացը սկսվել է դեռ 1990-ականների սկզբին։ Նա նաև վստահ է, որ ինստիտուտներին պատկանող տարածքների սեփականաշնորհման գործընթացներում իր մեղքի բաժինն ունի նաև Գիտությունների ազգային ակադեմիան։

Մենք նաև զրուցել ենք շինարարույթուն իրականացնող ընկերության ներկայացուցչի հետ, ով ընդգծում է, որ տարածքը օրինական ճանապարհով է ձեռք բերվել և իրենք աշխատանքներ են իրականացնում բացառապես իրենց սեփականություն հանդիսացող տարածքում։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի