Ներքին 1 տարի առաջ - 22:37 27-03-2025

18-20 դիմակավորված անձինք մտել են Հաղպատում գտնվող փիրուզի հանքաքարի տարածք. հնչել են կրակոցներ. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, մարտի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Հաղպատ բնակավայրի վարչական տարածքում գտնվող՝ «Անմոռ» ՓԲԸ-ին պատկանող փիրուզի հանքաքարի տարածքում այլ անձանց շարժ է նկատվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնել է ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի գլխավորությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով արդեն տեղում «Գարդիան Գրուփ» ընկերության անվտանգության աշխատակիցը ոստիկաններին հայտնել որ, որ մի քանի ժամ առաջ շուրջ 18-20 դիմակավորված անձինք մտել են ընկերության տարածք և փորձել գողանալ փիրուզի հանքաքար, սակայն իրենք հորդորել ու պահանջել են նշված տարածքից հեռանալ, այլապես կարող են իրենց ամրակցված հրազենով կրակել, որին ի պատասխան նշված դիմակավորված անձինք ևս հայտնել են, որ իրենք էլ զենք ունեն ու կկրակեն, որից իրենք վախենալով` զեկուցել են իրենց ղեկավարին, իսկ պահնորդական ընկերության մյուս աշխատակիցները ռադիոկապի միջոցով ոստիկաններին հայտնել են, որ այդ պահին էլ կրկին անձանց շարժ է նկատվում և փորձում են հանքաքար գողանալ, ինչի համար ոստիկանները անվտանգության աշխատակիցների հետ մոտեցել են նշված վայր և մթության մեջ ժամը 01։20-ի սահմաններում շուրջ 25-30 մետր հեռավորության վրա նկատել են ակնհայտ փիրուզի հանքաքարի գողություն կատարող անձի և ներկայանալով ոստիկանության ծառայողներ, փորձել են բռնել, սակայն վերջինս պարկը ձեռքին դիմել է փախուստի, ինչի համար ոստիկաները հորդորել են, որ կանգնի, թէ չէ կկրակեն, որին ի պատասխան հիշյալ անձը մթության մեջ իրենց ուղղությամբ պահելով ինչ-որ իր՝ ասել է, որ ինքն էլ զենք ունի, կկրակի, որին ի պատասխան ոստիկանության ծառայողը 2 անգամ իրեն ամրակցված «Մակարով» տեսակի ատրճանակից նախազգուշական կրակոց է արձակել օդ։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մասնակիցների ինքնությունը։

Այս պահին նախաքննություն շահերից ելնելով որոշ հանգամանքներ չենք հայտնում։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել