Ներքին 3 տարի առաջ - 14:36 25-11-2022

Արմավիրում ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել են ապօրինի թրմաշրջանառության բազմաթիվ դեպքեր

Օրերս ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների գործընկերների հետ իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Մի քանի ժամ տևած միջոցառման ընթացքում նրանք բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 3 դեպք։

Ձերբակալվել ու բաժին են տարվել մի խումբ անձինք։ Խուզարկություններով հայտնաբերվել են տարբեր քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Բացի այդ, Արմավիրի բաժնի քրեական հետախույզները Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում հայտնաբերեցին 34-ամյա մի տղամարդու, որը հետախուզվում էր ՌԴ Կեմերովոյի մարզի իրավապահների կողմից։

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին