Ներքին 3 տարի առաջ - 18:10 24-11-2022

Ստացվում է՝ ինքը մնում է իշխանության գլխին, բայց պատասխանատվությունը թոթափում է․ Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի համար անհասկանալի է Արայիկ Հարությունյանի կողմից նրա լիազորությունները նոր պետնախարար Ռուբեն Վարդանյանին փոխանցելու որոշումը։

«Ինչպես երեկ Արայիկ Հարությունյանը հայտարարեց ԱԺ նիստերի դահլիճում՝ իր լիազորությունների բավականին մեծ մասն ինքը փոխանցել է պետնախարարին։ Իհարկե, այդ պահը մի փոքր ընկալելի չէ, ընդունելի ու հասկանալի էլ չէ։ Ստացվում է այնպես, որ ինքը մնում է որպես իշխանության գլուխ, բայց պատասխանատվությունն իր վրայից թոթափում է»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ` նոյեմբերի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում գումարվել էր արտահերթ նիստ։ Օրակարգում «Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն է: Փոփոխությունները կապված են Սահմանադրական փոփոխությունների հետ, որով նախատեսվում էր նախագահի լիազորությունների նվազեցում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ