Ներքին 4 տարի առաջ - 10:48 28-10-2022

Ստացվում է, որ դու ռուսներին քշում ես, մնում ես թուրքերի տիրապետության տակ. Վազգեն Մանուկյան


Հակառուսական քարոզչության ամենազարմանալի բանը հետեւյալն է. իրենք ասում են, որ ՌԴ-ն մեզ համար վստահելի չէ, քանի որ ընկերացել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, «Լազարյան ակումբի» նիստից առաջ, լրագրողների հետ զրոույցում նշեց նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Եթե դու այդպիսի նախադասություն ես ասում, ուրեմն դու Ադրբեջանին եւ Թուրքիային թշնամի ես համարում:

Ռուսաստանին մեղադրում ես, որ քո թշնամիների հետ լեզու է գտել, ուրեմն վտանգավոր է: Եվ դրանից հետո անտրամաբանական հետեւություն ես անում, որ Ռուսաստանին պետք է այստեղից քշել դուրս: Այդ դեպքում մնում ես այդ թշնամիների դեմ: Իրենք ասում են՝ չէ, այդ դեպքում Արեւմուտքը կգա, այդտեղը կզբաղեցնի: Այո, Ռուսաստանն ու Թուրքիան համագործակցում են, բայց նույն ձեւի ԱՄՆ-ն եւ Արեւմուտքը փորձում են Թուրքիային պոկել Ռուսաստանից: Այսինքն նրանք էլ շահագրգռված են թուրքական շահեր առաջ տանելու մեջ»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանի խոսքով, Թուրքիան շատ վարպետորեն խաղում է Ռուսաստանի եւ Արեւմուտքի արանքում. «Բայց վերջիվերջո, իր հակասություններն ո՞ւմ հետ են լինելու՝ Ռուսաստաի՞, թե՞ Արեւմուտի հետ: Ռուսաստանի հետ, որովհետեւ այն ծրագրերը, որ ունի Թուրքիան, կապված են այս տարածքի հետ: Նա ուզում է Թուրանական մեծ պետություն կառուցել եւ իր թշնամին այդտեղ դառնալու է Ռուսաստանը, ուշ, թե շուտ, բախում է լինելու Ռուսաստանի հետ: Այդ դեպքում Թուրքիան դառնում է Արեւմտյան:

Իսկ Արեւմուտքին այս տարծաշրջանը կարող է այնքան չհետաքրքրել, որքան Ռուսաստանին: Ստացվում է, որդու ռուսներին քշում ես, մնում ես թուրքերի տիրապետության տակ: Դա ակնհայտ է: Եթե դու Թուրքիային համարում ես թշնամի, ինչո՞ւ ես այդպես անում:

Ընդհանրապես, քաղաքականության մեջ պետք է ուժերի բալանս լինի, շատ լավ կլինի, եթե դու դաշնակցություն ունենաս տարբեր երկրների հետ, որոնց մեջ էլի կա հակասություն: Այդ դեպքում դու էլի ազատ կլինես, բայց եթե դու կախված ես լինելու Թուրքիայից, էլ ի՞նչ ազատություն, ի՞նչ սուվերենություն»,-ընդգծեց նա:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են