Մամուլ 3 տարի առաջ - 08:41 24-11-2022

Կաթողիկոսի կալանավորված դատախազ եղբորորդուն պատժում են հորեղբոր գործունեության համար. բացառիկ հարցազրույց դատարանից. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվող Նորին Սուրբ Օծություն ՏՏ Գարեգին Բ-ի եղբորորդին իր կալանքը հորեղբոր գործոնով չի պայմանավորում: Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը շուրջ կես տարի է՝ կալանքին տակ է, «Ժողովորդ» օրաթերթի հետ Հակակոռուպցիոն դատարանում կայացած բացառիկ զրույցի ժամանակ ասել է կալանավորը: «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին, թե այս ամիսների ընթացքում հասկացե՞լ է, թե որն է իր մեղքը, որ հայտնվել է կալանավայրում, Կորյուն Ներսիսյանը պատասխանել է. «Արդարադատությունը, իմ կարծիքով, կպարզի մեղքի խորությունը, բովանդակությունը, իսկ որպես այդպիսին՝ ես որեւէ մեղք չունեմ»: «Ժողովուրդ» օրաթերթի այն հարցին՝ արդյո՞ք իրեն պատժում են՝ պահելով կալանքի տակ իր կաթողիկոս հորեղբոր գործունեության մասով, Շենգավիթի դատախազի տեղակալ Կորյուն Ներսիսյանը նշեց. «Թույլ տվեք նման առարկայական հանգամաքներին չանդրադառնամ, որովհետեւ, ըստ էության, այդ ամեն ինչը ես որեւիցե ձեւով չեմ ուզում կապել այս իրավիճակի հետ»:

Ինչպես հայտնի է՝ այս տարվա հունիսի 11-ին ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն. Դ.-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն նպաստելու համար, պաշտոնեական դիրքն օգտագործելով, Գ.Գ.-ի եւ Ն.Ա.-ի օժանդակությամբ եւ միջնորդությամբ Ն.Դ.-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2.500.000 ՀՀ դրամ կաշառք։ Կորյուն Ներսիսյանը 5 ամիս է՝ կալանքի տակ է, եւ գործը հասել է Հակակոռուպցիոն դատարան»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան